Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 տոննա մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը ՀՀ է ներմուծել լիցենզիայում չներառված՝ ընդհանուր 48 տոննա մսամթերք, որից հետո մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող ընկերության օժանդակությամբ կազմել և հարկային մարմին են ներկայացրել խեղաթյուրված տվյալներով հայտարարագրեր, ինչի հետևանքով ներմուծված ապրանքի համար 80% մաքսատուրքի փոխարեն վճարվել է 25%։
Արդյունքում, ընկերությունը խուսափել է պետական բյուջե՝ 13 մլն 894 հզր 935 ՀՀ դրամի չափով հարկ և տուրք վճարելուց:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։