Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Մամուլ

Թալիշում խոշտանգված Խալափյանների որդին պատմում է. «Հրապարակ»

Թալիշում սեփական տան մեջ գնդակահարված, ապա խոշտանգված տարեց ամուսինների՝ Խալափյանների որդին՝ Գագիկ Խալափյանը, բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնել։

«Հրապարակ» թերթի թղթակցի հետ զրույցում նախ նա հիշեց կատարվածը։ Գիշերը, երբ թշնամու գորշերը հարձակվում են գյուղի վրա, ռմբակոծում այն եւ մտնում գյուղ, Գագիկն իր կնոջն ու վեց երեխաներին նստեցնում է իր «Նիվա» ավտոմեքենան ու տեղափոխում ավելի անվտանգ հատված։ Հետո վերադառնում է ծնողների հետեւից։ ճանապարհին կրակում են նրա մեքենայի վրա, բարեբախտաբար, չի տուժում։ Հասնելով տան մոտ՝ 15-20 մետր հեռավորության վրա ադրբեջանցի զինվորների խոսակցություն է լսում։ Շտապ մտնում է տուն, մորը հանձնարարում, որ պատրաստվեն, հագնվեն, հայրը 2-րդ կարգի ՚ հաշմանդամ էր, մորը խնդրում է օգնել հորն ու տատին, որ արագ հագնվեն։ Հորն էլ հանձնարարում է զենքը լիցքավորել, մինչեւ ինքը իջնի գյուղ, օգնական ուժեր կանչի, վերադառնա, իրենց էլ հետը տանի անվտանգ վայր։ Մինչ նա կիջներ գյուղամեջ, հետ կդառնար, թշնամին իր սեւ գործը տեսած է լինում։

«Մամային ասի՝ մինչեւ պապայի շորերը հագցնես, ես հեսա գալիս եմ, զենքը տուր պապային, թող լիցքավորի, պատրաստ սպասի, կարող է հանկարծ մտնեն տուն, ու դուրս եկա, ավտոն նստեցի, իջա գյուղապետարան։ Իրենք (նկատի ունի թշնամու զինվորներին) ինձ ոչ մի բան չարեցին, չնայած ես սպասում էի, որ կարող ա խփեն ինձ։ Որ իջա գյուղապետարան, մեր տղերքը հավաքված էին, ասի՝ թուրքերը մտել են գյուղ, հետո անմիջապես զանգեցի առաջին գումարտակ, թե շուտ մարդ ուղարկեք դեպի մեր տուն։ Ու մեր սպեցնազը գնում ա էնտեղ, հետո իրենք մերոնցից մի հոգի խփում են ու, փաստորեն, էդ արանքում իրենք մտել էին տուն ու…»,– պատմեց Գ. Խալափյանը։
Դրանից հետո չորս օր իրեն թույլ չէին տալիս մտնել իրենց տուն եւ զոհերի մարմինները հանել, հուղարկավորել։ Չորս օր անց միայն, երբ հրադադար է հաստատվել, նա կարողացել է մտնել տուն, վերցնել հարազատների մարմիններն ու տանել հարեւան Ականաբերդ գյուղում հուղարկավորել։

Այժմ Գագիկ Խալափյանի 8 հոգանոց ընտանիքը՝ ինքը, կինն ու 6 անչափահաս երեխաները, որոնցից ամենամեծը 13 տարեկան է, փոքրը՝ 6 ամսական, բնակվում է Երեւանում, Աջափնյակում, հորաքրոջ տանը։ Հորաքրոջ ընտանիքն էլ է բազմանդամ՝ վեց հոգուց է բաղկացած, եւ հիմա նրանք երեք սենյականոց բնակարանում բնակվում են 14 հոգով։ Այս պահին Գագիկն առաջնահերթ լուծման խնդիր ունի՝ բնակարանի խնդիրը, որ կնոջն ու երեխաներին տեղավորի այնտեղ, մինչեւ տեսնի՝ ինչ է լինում։
Գագիկ Խալափյանի բազմանդամ ընտանիքին, թեկուզ ժամանակավոր, բնակարան է անհրաժեշտ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: