«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղը
Երևանի «Փյունիկի» տարբերանշանի վրա այսուհետ կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Որպես անկախ Հայաստանի պատմության ամենատիտղոսակիր ակումբ՝ «Փյունիկը» որոշում է կայացրել արժևորել իր նվաճումներն ու վերականգնել լոգոյի չեմպիոնական տարրը:
Հիշեցնենք, որ ոսկեփայլ աստղն առաջին անգամ ակումբի տարբերանշանի վրա հայտնվել էր դեռևս 2009 թվականի մրցաշրջանում՝ խորհրդանշելով թիմի նվաճած հոբելյանական՝ 10-րդ չեմպիոնությունը:
Այն պահպանվել էր նաև 2014 թվականի հունիսին ներկայացված նոր տարբերանշանի վրա, սակայն 2018 թվականին կատարված ռեբրենդինգից և լոգոյի փոփոխությունից հետո աստղն այլևս չէր կիրառվում: