Անկարան թույլ չի տա իրականացնել «Մեծ Իսրայելի» գաղափարը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Սիրիայի և Լիբանանի դեմ սպառնալիք են դարձել ոչ միայն այդ երկրների, այլև հենց Թուրքիայի համար։
«Նեթանյահուի և նրա հանցավոր ցանցի հարձակումները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են այն կետին, որտեղ դրանք սպառնում են ոչ միայն այս երկու եղբայրական երկրներին, այլև Թուրքիային», - ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ Անկարան թույլ չի տա իրականացնել «Մեծ Իսրայելի» մոլորեցնող գաղափարը.
«Մենք հիանալի հասկանում ենք «Մեծ Իսրայելի» մոլորեցնող գաղափարի վերջնական նպատակը։ Աստծո օգնությամբ մենք երբեք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,-նշել է նա:
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը միաժամանակ զբաղվում է Աֆրիկայի և Միջերկրական ծովի երկրները անկայունացնելու չարագործ ջանքերով։