ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հարցն արդեն իսկ արդիական է. Լավրով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները համաձայնել են քննարկել կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու հարցը՝ երկու տարի անդամակցության վճարները չվճարելու պատճառով։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը նաև նշել է, որ Երևանը ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և ավելի ինտենսիվ երկխոսություն է վարում դաշինքի և Եվրամիության հետ, այդ թվում՝ ռազմական հարցերի շուրջ։
Մոսկվան կարծում է, որ Արևմտյան կառույցների հետ Հայաստանի շփումների ներկայիս դինամիկան կարող է ազդել տարածաշրջանային ինտեգրման ձևաչափերին նրա մասնակցության վրա։
Լավրովի խոսքով՝ Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության միջև Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հարցն արդեն իսկ արդիական է: