Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Ի՞նչ է սպասվում Հայաստանին մինչև տարեվերջ. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է.
 
Ի՞նչ է սպասվում Հայաստանին մինչև տարեվերջ.
 
Խորհրդարանական արդյունքների վերահաշվարկից անկախ' ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս կմնա վարչապետ։ Միջազգային հանրությանը հիմա դեռևս ձեռնտու է Նիկոլ Փաշինյանը, և «արդարամիտ» Եվրոպան աչք կփակի բոլոր ընտրակեղծիքների վրա։
 
Ամռանը մեզ ընդհանուր առմամբ հուսահատության ու հիասթափության մեջ թմրություն է սպասվում։ Քաղաքական ուժերը կգնան հանգստանալու, իսկ Հայաստանի ժողովուրդը մնալու է սոված։
 
Ես չգիտեմ, թե Ռուսաստանը ինչ նոր պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ, բայց եթե Նիկոլ Փաշինյանը նորից չվերադառնա Պուտինի գիրկը, մենք ունենալու ենք նաև գազի թանկացում, ինչը բերելու է ապրանքների գնի զգալի բարձրացման։ Այդ դեպքում ՔՊ ընտրած մարդիկ հերթական անգամ անիծելու են իրենց կարճ խելքը, որովհետև ՔՊ -ի ընտրազանգվածը հիմնականում հենց աղքատ ու տարեց մարդիկ են։
 
Բայց դա դեռ ամենը չէ։
 
Սեպտեմբերին Հայաստանի առնվազն 230 գյուղերում կփակվեն դպրոցները, իսկ դրանք հիմնականում սահմանամերձ փոքր գյուղեր են։ Աշնանը ամիսների ընթացքում այդ գյուղերը կդատարկվեն, որովհետև դպրոց ու մանկապարտեզ չունեցող բնակավայրերը դառնում են անկենսունակ։ Բնակիչները լքում են ու գնում քաղաքներում վարձով ապրելու։
 
Բայց սա էլ դեռ ամենը չէ։
 
Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում շեշտում էր, որ եթե ինքը չստանա սահմանադրական մեծամասնությունը, ապա սեպտեմբերին կլինի պատերազմ։ Կրկնում եմ, ոչ միայն իր չընտրվելու, այլև սահմանադրական մեծամասնությունը չունենալու դեպքում։
 
Ինչո՞ւ է մեծ պատերազմի վտանգը։ Որովհետև Իլհամ Ալիևը պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը և նոր զիջումների գնալ, իսկ Նիկոլ Փաշինյանը այլևս չունի դրա հնարավորությունը։ Հետևաբար Ադրբեջանը անելու է Հայաստանի ժողովրդին ահաբեկելու նոր քայլեր։
 
Խնդրում եմ այս գրածներս չընկալել որպես բայղուշություն։ Ես չեմ ուզում, որ լինի այս ամենը, որովհետև դրանք այսպես թե այնպես ազդելու են նաև ինձ և իմ հարազատների վրա։ Բայց իրականությունը դա է։
 
Հունիսի 7-ից հետո ես որոշում եմ կայացրել այլևս ոչինչ չանել բանակի ուժեղացման, առաջնագծի կահավորման կամ սահմանամերձ բնակավայրերին օգնելու համար։ Ես կնվազեցնեմ նաև իմ քաղաքական ակտիվությունը, որովհետև մարդիկ պիտի իրենց մաշկի վրա զգան իրենց ընտրության հետևանքները։ Իսկ մինչ այս պահը ինձ նման մարդիկ էին իրենց ուսերին վերցնում այդ ծանրությունը։ Կատարված ընտրության համար պետք է պատասխան տան այդ ընտրությունը կատարածները։