Եվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Ջազիրա»-ի օպերատորըԳյումրիում հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ըՈվքեր են ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմումԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովԿոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես են ջրազուզակները դուրս բերում երեխային (տեսանյութ)
Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավորՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով». Հենրիխ Մխիթարյանը խոսել է դժվարությունների մասինՄոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ էԴատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել
Հասարակություն

Հայոց բանակի զինվորները խափանեցին հակառակորդի նենգ ծրագիրը. Գարեգին Բ

Արցախի Հանրապետություն ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելել են Գանձասարի վանք։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Վանքի մուտքին Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ողջունել են պատմական այս առիթով հավաքված բազում հայորդիներ՝ զինվորականներ, պատանիներ և տարեցներ։ Թեմի եկեղեցականներից և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հոգևոր սպասավորներից կազմված թափորը Ամենայն Հայոց Հայրապետին և Կիլիկիո Կաթողիկոսին, վանքի զանգերի հաղթական ղողանջների ուղեկցությամբ, «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո առաջնորդել է Ս․ Հովհաննես Մկրտիչ պատմական տաճար, ուր կատարվել է միասնական աղոթք Արցախ աշխարհի խաղաղության համար։

Սաղմոսերգությունից և «Առ դռանն սրբոյ եկեղեցւոյ» աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի այցն Արցախ ողջունել է թեմակալ առաջնորդ Պարգև Սրբազանը։

«Այսօր Գանձասարի վանքը, Արցախ աշխարհը ցնծության մեջ է․ Հայոց Հայրապետներն օրհասական պահի եկել են Արցախ, այս պատմական վանքը՝ գոտեպնդելու ժողովրդին, Արցախի իշխանություններին, հայ զինվորներին ու հայ հոգևորականներին, որպեսզի մենք ամենքս գոտեպնդված կարողանանք մեր առաքելությունը շարունակել։ Հենց օրհասական պահին մենք վկա ենք պատմական մի իրողության, երբ մեր Հայրապետները մեր կողքին են, մեզ հետ են՝ զորացնելու մեզ Աստծով», – նշել է Սրբազան Հայրն իր խոսքում։

Այնուհետև ներկաներին և ողջ արցախահայությանը իր զորակցության պատգամն է ուղղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ասելով․

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը, Հայրապետական Մեր սերն ու աղոթքը և աշխարհասփյուռ ձեր եղբայրների ու քույրերի զորակցությունն ենք բերում ձեզ: Այսօր Մեր սիրելի հոգևոր եղբոր` Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ եկել ենք նվիրական այս եկեղեցու կամարների ներքո ձեզ հետ միասին աղոթք բարձրացնելու Արցախ աշխարհի խաղաղ կյանքի համար: Եկել ենք աղոթելու մեր զինվորների անվտանգ ու ապահով ծառայության համար: Եկել ենք զորակցություն բերելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, ողջ արցախահայ մեր ժողովրդին` Արցախի խաղաղ, լուսավոր կյանքը կերտելու իրենց ջանքերում: Եկել ենք` գոտեպնդելու Արցախի մեր ժողովրդին, գոտեպնդելով՝ նաև գոտեպնդվելու արցախահայության անկոտրում կամքով և քաջարի ոգով մեր զինվորների: Փառք քեզ, արցախահայություն, փառք քեզ, Հայոց բանակ: Հպարտ ենք ձեզանով, ձեր սխրանքներով, ձեր խիզախ պահվածքով:

Գոհություն Աստծո, Հայոց բանակի արիասիրտ զինվորները հերոսաբար դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին: Խափանեցին ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու նենգ ծրագիրը: Հակառակորդի մարտական զենքերը, որքան էլ ժամանակակից, անկարող եղան հաղթանակ ապահովելու: Ավետարանական պատումի նմանությամբ թշնամու զորքերը հողմերի պես բախվեցին ազատության և անկախության ապառաժի վրա հաստատված Արցախին:

Հակառակորդի դեմ ելավ անկախության սերունդը, ելավ` հավատքով խրոխտ պաշտպանելու իր հայրերի քաջագործությամբ կերտված ազատությունը Արցախի: Նրանց մեջ ոգին էր իրենց հայրերի, նրանց մեջ ոգին էր Ավարայրի ու Սարդարապատի: Նրանք «կտրիճներ եղան պատերազմի մեջ, – ըստ առաքելական խոսքի, – և հաղթեցին …» (Եբր. 11.34), քանզի «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին» (Ա Հովհ. 5.4): Քաջաբար կանգնած ընդդեմ մահու՝ նրանցից ոմանք ընկան մարտերում: Արյան վկայությունը Մեր զավակների, բարձրացավ առ Աստված: Եվ տեսավ Բարձրյալը, որ անմեղ է քաջերի արյունը, տեսավ, որ արդար է հայրենյաց մեր հերոս պաշտպանների գործը: Եվ Իր զորությունը հեղեց Աստված Արցախ աշխարհի վրա, Իր զորությունը պարգևեց՝ ետ շպրտելու թշնամում։ Հակառակորդը թողեց ավերված շինություններ, անմեղ զոհեր, այդ թվում՝ երեխա ու կանայք, սպանված ու վայրագորեն խոշտանգված ծերեր, անդամահատված հայ զինվորների մարմիններ: Այդ ոճրագործությունները ադրբեջանական կողմը հպարտությամբ ցուցադրում և տարածում էր համացանցով` ներկայացնելով որպես քաջագործություն` ցրելու վախը իր զինվորների, իր բնակչությանը պահելու ռազմատենչության ու հայատյացության մեջ՝ սքողելով իր պարտության իրողությունը:

Արցախի սահմաններից հայրենասիրությունն ու ազգանվիրումը ալիքվեց ու տարածվեց և համախմբեց ի սփյուռս աշխարհի Մեր զավակներին, որոնք դարձան բռունցք, որպեսզի ամուր պահեն սահմանները Արցախ աշխարհի։ Բազում հայորդիներ կամավոր մեկնեցին Արցախ և այսօր էլ նորեր համալրում են շարքերը հայոց բանակի` զորակցելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները ևս աղոթքով, խաչով ու Ավետարանով օրհնում ու քաջալերում են հայրենյաց պաշտպաններին, որպեսզի մեր մարտիկները հոգով զորանան, միշտ արիասիրտ մնան ընդդեմ հակառակորդի ռազմական արկածախնդրության:

Սիրելի ժողովուրդ հայոց, հայրենյաց սահմանին իրավիճակը դեռ մնում է լարված: Մշտապատրաստ լինենք զսպելու մեր դեմ ամեն ոտնձգություն և կանխելու ծրագրվող ամեն ոճրագործություն: Հայրենիքի սահմանների պաշտպանության պայքարի հետ մենք պիտի շարունակենք ավելիով ջանքեր բերել միջազգային տեղեկատվական և քաղաքական հարթակներում: Արցախյան իրադարձությունների մասին ի լուր աշխարհի բարձրաձայնումը կարևոր է ինչպես միջազգային հանրության կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այնպես և Ադրբեջանին հովանավորող ցեղասպան Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության զսպման և տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Հավատում ենք, սիրելիներ, առաջադեմ աշխարհը, որ ջատագովն է մարդու իրավունքների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, մարդկության դեմ գործվող ոճիրների կանխարգելման, պիտի աջակից լինի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Աղոթենք և հայցենք, սիրելի հայորդիներ, որ Բարձրյալն Աստված զորակից լինի և արդյունավորում շնորհի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման բոլոր բարի ջանքերին: Թող Տերը զորություն պարգևի մեր ժողովրդին՝ կյանքի կոչելու հզոր Հայրենիքի, անվտանգ ու բարօր կյանքի մեր տեսիլքները, որի համար նահատակվեցին մեր զավակները: Աղոթենք մեր նահատակների հոգիների հանգստության համար, որդեկորույս ու սգացյալ մեր մայրերի համար, որ հայրենասիրության զգացումով պարուրեցին իրենց սրտերի տրտմությունը: Հայցենք, որ խաղաղություն լինի հայրենի մեր երկրում և համայն մարդկության կյանքում:

Աստված Փրկիչ մեր, պահիր և պահպանիր Քեզ ապավինած և հուսացած Քո ժողովրդին, շնորհիր սեր, հաստատություն և ըղձալի խաղաղություն Քո սուրբ և պատվական Խաչի հովանու ներքո այսօր և հավիտյան. ամեն»։

Այս առիթով խոսք է ասել նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը՝ իր հերթին զորակցություն հայտնելով Արցախի ժողովրդին ու հայոց բանակին և կոչ ուղղելով հայությանը մեկտեղելու ուժերը՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ կյանքի։ Արամ Ա Հայրապետը նշել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ, սակայն Արցախը միշտ եղել է իր սրտում և հոգում։
«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և երբեք ոտնձգություն չենք արել, սակայն երբեք չենք թողել, որ մեր թշնամիները մեր արդար իրավունքները ոտնահարեն։ Թշնամին պետք է գիտենա, որ Արցախի մեր ժողովուրդը առանձին չէ, այլ ունի զորակցությունը ողջ հայ ժողովրդի։ Պատմությունը մեզ սովորեցրել է, որ ճակատագրական պահերին միասնական ուժը մեր մեծագույն զենքն է, հետևաբար այսօր ևս ողջ հայ ժողովուրդը միասնական այս ուժը պիտի օգտագործի՝ զորակցելու Արցախի մեր ժողովրդին և պաշտպանելու մեր նահատակների արյունով սրբագործված հողը»,-շեշտել է Նորին Սրբությունը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելել են վանքի տարածքում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ «Գանձասար» գիտամշակութային կենտրոն, ուր ծանոթացան Արցախի տարբեր գրչատներում ստեղծված ձեռագիր մատյանների, Արցախի, մասնավորապես Գանձասարի պատմությունն արտացոլող հազվագյուտ արխիվային փաստաթղթերի և հնատիպ գրքերի ցուցադրությանը։
Շրջայցից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ունկնդրել են Վանք գյուղի դպրոցի սաների և զինվորների կողմից կատարված հայրենասիրական երգերն ու ասմունքը, ապա օրհնելով ներկա երիտասարդներին՝ նրանց ընծայել խաչեր։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ուղեկցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելել են նաև Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ։

Հոսպիտալի պետ Զորի Սաղյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ՊԲ զինծառայողների առողջական վիճակը և նրանց բուժման ընթացքը։

Այնուհետև Գարեգին Բ և Արամ Ա Հայրապետները, հոսպիտալի բժշկական կազմի ուղեկցությամբ, այցելել են հիվանդասենյակներ՝ վիրավոր զինվորներին բերելով իրենց օրհնությունն ու քաջալերանքի խոսքերը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց գնահատանքն են հայտնել հոսպիտալի բուժանձնակազմին՝ ցուցաբերած նվիրումի և հոգատարության համար, արիասիրտ հայորդիներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին շրջայց են կատարել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակով, ծանոթացել վերջին շրջանում կատարված քաղաքաշինական աշխատանքներին՝ բարձր գնահատելով քաղաքի բարեկարգմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը։