Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Բուլղարիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ»,- ասված է ուղերձում։
Բուլղարիայի վարչապետը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ։
«Ակնկալում եմ սերտ համագործակցություն Բուլղարիայի և Հայաստանի միջև գերազանց հարաբերությունների հետագա ամրապնդման համար՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշել է Ռադևը։