Հրդեհ Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական կենտրոններից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Սանկտ Պետերբուրգի Կալինինսկի շրջանի արդյունաբերական կենտրոնում՝ հրդեհի վայրում փլատակները մաքրելուց հետո հայտնաբերվել են չորս զոհի մարմին:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«Փլատակները մաքրելուց հետո հայտնաբերվել է չորս դի։ Երկու զոհ հայտնաբերվել է փլուզված ցանկապատի տակ, իսկ ևս երկուսը՝ պահեստում», - ասել է աղբյուրը։
Երկու մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել տարբեր ծանրության վնասվածքներով։
1500 քառակուսի մետր տարածքով արդյունաբերական կենտրոնում հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով 400 քառակուսի մետր տարածք։ Հրդեհը մարելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներգրավել է 15 միավոր տեխնիկա և 64 աշխատակից։