Մեքենան վերածվել է մոխրակույտի, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեկ ժամը 17։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 44-ամյա Աշոտ Ն․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե խողովակին և ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների օգնությամբ պայքարել է կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա հետազոտման նպատակով տեղափոխել հիվանդանոց։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավագյանը և Հարություն Ավետիսյանը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։