Կինոն նոր է սկսվում. ձեր ցավը տանեմ, տեր կանգնեք ձեր ձայներին, մանդատները վերցրեք ու շատ արագ վայր դրեք. Ռուբեն Մխիթարյան
Ռուբեն Մխիթարյանը, 168.am-ին տված իր հարցազրույցում անդրադարձել է ընտրության արդյունքերին ու դրանց հետ կապված մի շարք հարցերի: Նա, դիմելով ընդդիմությանը, ասել է.
Հարգելի՛ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, ձեզ նստեցնելու են: Իսկ որ դուք նստեցիք, ձեր թիմերից մարդիկ են տանելու, հենց մտաք Ազգային ժողով: Դուք նրան հնարավորություն եք տալիս, որ նա մարդագողությամբ զբաղվի: Ու այնպես չէ, որ ձեր ցուցակներում բոլորն անխոցելի են ու ձիգ: 10 օր հետո ձեր թիմերում ապատիկ տրամադրություններ են լինելու: Այդ մարդիկ կորչելու են, հնարավոր է՝ էլ չգտնեք նրանց… Կինոն նոր է սկսվում: Էսքան այլանդակությունների մեջ դուք կարողացել եք այդքան ձայներ ստանալ ու տեր լինել ձեր ձայներին, հիմա հերթն է մնացածն անելու: