ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ինՌեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներիցՀԱՊԿ–ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերըԲՀԿ-ն հայտարարում է՝ արձանագրված բացթողումները ազդել են ընտրությունների արդյունքների վրաԱրտակարգ դեպք՝ Երևանում․ Բուզանդում հաստաբուն ծառը արմատից պոկվել է24 ժամ ջուր չի լինիԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններինԵվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է նվազեցնել ռոումինգի ծախսերըԻրանի ԱԳ նախարարը հայերեն ուղերձով շնորհավորել է ՓաշինյանինԻրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումներըԵՄ-ն շարունակելու է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. Կոշտայի հայտարարությունըԺողովուրդը վերահաստատել է վստահությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ․ Իրանի նախագահԷրդողանը փակ ձևաչափով ընդունել է հայոց պատրիարք Սահակ ՄաշալյանինՊետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. ՄելիքյանԱդրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունըԵԱՏՄ-ում պարենային ինքնաբավության մակարդակը հասել է 94 տոկոսի. Ալեքսեյ ՕվերչուկՍպերցյանը ՌՊԼ-ում բացարձակ առաջատար է դարձել կարևոր ցուցանիշովԱլեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի ԵվրոպաԲաքուն անհանգստացած է՝ ՔՊ-ն Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխել. Վարդան ՈսկանյանԻսրայելը և Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը. ԹրամփԵրևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Վրաստանից շնորհավորել են Ալեն Սիմոնյանին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ–ն ձկնամթերք արտադրողների հետ քննարկել է ոլորտում ստեղծված իրավիճակը Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Փաշինյանին «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին». Դանիայի վարչապետ Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատները՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ. Ֆարմանյան Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հայաստանն ընտրել է արևմտամետ ուղի․ Լեհաստանի ԱԳ նախարար Փաշինյանի քայլերը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը և համագործակցության․ Իսրայելի ԱԳՆ Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Եղեգնաձորում գործարկվելու են էլեկտրական շչակներԵս հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Մարտա Կոսը հայտարարել է Հայաստան իր այցի մասին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայց են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ-ի․ պահանջում են հերքում և փոխհատուցում՝ 12 մլն դրամի չափովԷս խայտառակ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու են ոչ թե էն մարդիկ, ում վիժվածքը ողջ գիշեր զանգել աղաչել է, այլ ընդդիմությունը․․․ եթե վերցնի մանդատները․ Արթուր ԴանիելյանԲելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար«Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում, սակայն թվերը խոսում են այլ բանի մասին». Հենրիխ ԴանիելյանԿոտայքի մարզի բազմաթիվ հասցեներում 1 օր ջուր չի լինի Նորացված մանդատը արտացոլում է ՀՀ-ի ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր ղեկավարության նկատմամբ. Մոդին շնորհավորել է ՓաշինյանինԵս պայքարի ցանկացած սցենարի պատրաստ եմ. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)27/7 ընտրատեղամասում ԲՀԿ ստացել է 77 ձայն, ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն. ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկ (փաստաթղթեր)ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց»-ում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
Հասարակություն

ԲՀԿ-ն հայտարարում է՝ արձանագրված բացթողումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը անդրադարձել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը.

«Արձագանքելով Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե իմ կողմից հրապարակված փաստաթղթերից հետո որոշ ընտրատարածքներում ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները, հարկ եմ համարում նշել հետևյալը.

Նախ՝ մեր խնդիրը երբեք չի եղել պարզել, թե մեր հրապարակած փաստերի արդյունքում ում ձայները կավելանան կամ կպակասեն։ Մեզ համար առաջնայինը յուրաքանչյուր ընտրողի քվեի ճշգրիտ հաշվառումն ու նրա վստահության պաշտպանությունն է։

Յուրաքանչյուր քաղաքացու ձայն արժեք ունի, և մենք պարտավոր ենք հետևողական լինել, որպեսզի որևէ քվե չկորչի, չանտեսվի կամ չխեղաթյուրվի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին է այն տրված եղել։ Այդ իսկ պատճառով տեխնիկական կամ այլ պատճառներով առաջացած բոլոր խնդիրների վերաբերյալ մենք շարունակելու ենք բարձրաձայնել և պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը։

Իրականում, նույնիսկ միայն մեկ ընտրատարածքում արձանագրված այս բացթողումը բավարար էր, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստանար այն լրացուցիչ քվեները, որոնք անհրաժեշտ էին 4 տոկոսանոց ընտրական շեմը հաղթահարելու համար։ Սակայն մեր կողմից բացահայտված խնդիրները չեն սահմանափակվում միայն այդ մեկ դեպքով։ Բազմաթիվ այլ ընտրատարածքներում ևս արձանագրվել են տարբեր բնույթի բացթողումներ և խախտումներ, որոնց վերաբերյալ փաստերը շարունակաբար հավաքագրվում և ուսումնասիրվում են»: