Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»
Հասարակություն

Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը

«Գեղարդ» վերլուծականը գրում է.

Ադրբեջանցի հնագետներն օրերս հայտարարեցին իրենց «բացառիկ հայտնագործության» մասին։ Ըստ նրանց՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ Օձասար (Իլանդաղ) կոչվող ժայռի վրա, իբր գտել են 2800-ամյա հնության ուրարտական արձանագրություն, որն, տեղադրության նշման բացակայության պատճառով, ավելի քան 4 տասնամյակ անհայտ էր։

Թարմացնենք ադրբեջանցի հնագետների հիշողությունը։

Ուրարատական սեպագիր արձանագրությունը հայտնաբերվել է դեռևս 1988 թվականին՝ երկրաբան-հնագետ Վալերի Իգումնովի կողմից։

1997 թ․ «Պատմա-բանասիրական հանդեսի» 1-ին համարում տպագրված «Օձասարի սեպագիր արձանագրությունը» վերտառությամբ հոդվածում (հեղինակությամբ՝ Վ․Ա․ Իգումնովի, Հ․Հ․Կարագյոզյանի, Ս․Գ․Հմայակյանի) ամենայն մանրամասնությամբ ներկայացված են հայտնաբերված արձանագրությունը, դրա տեղակայումը, թարգմանությունն ու բովանդակությունը, արձանագրության մեկնությունները։ Նշված է, որ արձանագրությունը «փորագրվել է մ․թ․ա․ 9-րդ դ․ վերջին քառորդին՝ 820-ական թթ․։ Այն կազմված է Իշպուինեի անունից, փորագրված է, սակայն, Մինուայի հրամանով»։ 1988 թ․ հայտնաբերված այս արձանագրությունը Վ․Ա․ Իգումնովը երկրորդ անգամ լուսանկարել, նկարագրել ու չափագրել է 1989 թ․։

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և մարդաբանության ինստիտուտը հայտարարում է, որ արձանագրությունը կարևոր աղբյուր է տարածաշրջանի հնագույն պատմության ուսումնասիրության համար՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջանի պատմական ժառանգության մաս:

Արձանագրության շուրջ ձևավորված մեկնաբանություններն Ադրբեջանի պաշտոնական քարոզչության շրջանակներում են, ուր տարածաշրջանի հայկական բազմաթիվ հուշարձաններ ներկայացվում են որպես «ադրբեջանական» ժառանգություն:

«Խալդի աստծո պաշտպանությամբ, Սարդուրիի որդի Իշպուինին, (և) Իշպուինիի որդի Մենուան նվաճեցին Արսինի քաղաքը։ Նրանք (բառացի՝ նա) պարտության մատնեցին Արշինի քաղաքի երկիրը, նվաճեցին Անիանի քաղաքի երկիրը և ավերեցին այն։ Դա (?) [ … ] էր։ Նա կանգնեցրեց կոթող Խալդի աստծո համար։ Պուլուադի երկրում նա հաստատեց մի ծես. Նա (ծիսակատարը) կարող էր զոհաբերել [եզ] Խալդի աստծուն և մեկ կով՝ Պուլուադի երկրի՝ Խալդի աստծո կնոջը»։

Այս արձանագրությունը վերաբերում է ուրարտական ժամանակաշրջանի ռազմական և կրոնական քաղաքականությանը։ Տեքստում հիշատակվում են Իշպուինի և Մենուա թագավորները (մ.թ.ա. 9-8-րդ դդ․)։ Վերջիններս հայտնի են որպես Ուրարտուն հզորացնողներ՝ ամրոցներ կառուցելով, տարածքներ նվաճելով և Խալդի աստծո պաշտամունքը պետական կրոն դարձնելով։

Արսինի և Անիանի քաղաքների նվաճումը ցույց է տալիս Ուրարտուի տարածքային ընդլայնման քաղաքականությունը։ «Նվաճեցին» և «ավերեցին» բառերն ընդգծում են ուրարտացիների ռազմական հաղթանակը՝ որպես ուժի ցուցադրում։ Հաղթանակից հետո Խալդի աստծո համար կոթողի կանգնեցումը բնորոշ է ուրարտական ավանդույթին՝ ռազմական հաջողությունները կապել աստվածային հովանավորության հետ։ Խալդին Ուրարտուի գերագույն և ռազմի աստվածն էր, և նրա պաշտամունքն ամրապնդում էր թագավորի լեգիտիմությունը, իսկ նվաճված տարածքներում սահմանված հատուկ ծեսով՝ զոհաբերություն Խալդիին և նրա «կնոջը», անմիջապես հաստատվում է ուրարտական կրոնական համակարգը՝ որպես քաղաքական վերահսկողության միջոց։

Նախիջևանի Ջուղայի (Ջուլֆա) շրջանում՝ հայկական Խոշակունիք բնակավայրի մոտ գտնվող Օձասար լեռան արևմտյան մասում, 100 սմ երկարությամբ, 5 տողից բաղկացած, ժամանակի ընթացքում հողմահարված արձանագրությունն օրերս դարձավ ադրբեջանական քաղաքական քարոզչության գործիք, և ժամանակակից ազգային ինքնությունների հետ դա արհեստականորեն կապելը ստվերում է արձանագրության պատմագիտական իրական արժեքն ու նշանակությունը։