Ավտորիտարիզմի էջը Հայաստանում փակված է. Արարատ Միրզոյան
Ավտորիտարիզմի էջը Հայաստանում փակված է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ընտրություններն անցան ազատ, արդար ու թափանցիկ։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ին 3-րդ անգամ անընդմեջ երկրի կառավարումը վստահելու համար»,- նշեց Միրզոյանը։
Նա վստահեցրեց, թե ՔՊ-ն կծառայի Հայաստանի Հանրապետությանը։