ՆԱՏՕ-ի ուժերը Լատվիայի երկնքում անօդաչու թռչող սարք են խոցել
ՆԱՏՕ-ի կործանիչները անօդաչու թռչող սարք են խոցել Լատվիայի օդային տարածքում: Այս մասին հաղորդում է LSM.lv-ն իր Telegram ալիքում։
«ՆԱՏՕ-ի դաշնակից կործանիչները անօդաչու սարք են խոցել Լատվիայի օդային տարածքում, հաստատել են Ազգային զինված ուժերը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 17-ին Լատվիայի օդային տարածքում հայտնաբերվել էր անհայտ անօդաչու թռչող սարք, որը ևս խոցվել էր: