Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Ներկայում ունենք ավելի թուլացած և պակաս լեգիտիմությամբ իշխանություն. Կարպիս Փաշոյան

«Կատարվեց այն, ինչ կանխատեսում էինք դեռևս շաբաթներ առաջ։ Իսկ կատարվեց, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերներից շատերը մեծամիտ, ինքնասիրահարված, կիսագրագետ հնդկահավեր են, ոչինչ չլսող, չհասկացող, բայց ամեն ինչ իմացող»,-գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի ներկայացուցիչ Կարպիս Փաշոյանը։

Նա մանրամասնում է.

«7-8 ամիս շարունակ ասում էինք, որ իշխանությանը հաղթելու միակ ձևը ընդդիմության միասնական ճակատով հանդես գալն է։ Էդմոն Մարուքյանը հանուն այդ ծրագրի նույնիսկ պատրաստ էր չլինել այդ ցուցակում։ Բայց փքված ու մեծաբերան մեր գործընկերները մեզ մեր տեղն էին ցույց տալիս, ասում էին, որ իրենք արդեն հաղթել են, Նիկոլը էլ չկա, սպասեք մի փոքր և այլն։

Այս առումով մեկ էլ Լևոն Զուրաբյանի խիղճն է մաքուր։ Մոտ երկու տարի նա փորձում էր երկրորդ էշելոնի ուժերին նստեցնել միևնույն սեղանի շուրջ և համագործակցության դաշտ ձևավորել։ Բայց կարծես փոքրիկ, կամակոր երեխաների հետ գործ ունենար, որոնցից յուրաքանչյուրն իր մեծ էգոյի մասին էր հոգ տանում։

Մի ուրիշ ողբերգություն են նորաձև, առաջադեմ ու փսևդո ինտելեկտուալ այն հոսանքները, որոնք էպատաժով շեղեցին երիտասարդության մի մասի ուշադրությունը՝ համահարթեցնելով քաղաքական դաշտն ու ընդհանրապես պայքարի գաղափարը։

Բայց այս ամենը մի կողմ։

Ներկայումս ունենք ավելի թուլացած և պակաս լեգիտիմությամբ իշխանություն, ինչը Նիկոլ Փաշինյանին շատ ավելի, ավտորիտար, ագրեսիվ, քայքայիչ ու կործանարար է դարձնելու։ Ցավոք սրտի, ձևավորված խորհրդարանը շատ ավելի վատն է, քան նախորդը և չի կարող նրան արժանի հակահարված հասցնել։

Քաղաքացիների մեծ ակտիվությունը, ցանկալի արդյունքի չհասնելն ու քաղաքական տձև և ամայի համակարգի վերաարտադրությունը չեն կարող չհանգեցնել մեծ դեպրեսիայի։ Սպասենք մեծ պայթյունի։

Ինչ վերաբերում է ինձ, ապա շատ ուրախ եմ, որ Մարուքյանի և թիմի հետ անցանք այս դժվար ու փորձություններով լի ճանապարհը։ Բոլոր կողմերից մեզ հարվածում ու վնասում էին։ Իշխանական պրոպագանդիստները մեզ գործակալ էին պիտակում, իսկ ընդդիմադիրները ձայն փոշիացնելու անբորայական մեղադրանքը առաջ բրդում։ Իբրև թե, իրենք հաղթած էին, մենք էլ փոշիացնողը։

Հարցազրույցներից մեկում ասել էի, որ միգուցե մենք մի կես տոկոս փոշիացնենք, իսկ դուք քաղաքականությունն ու քաղաքական միտքն եք փոշիացնում ձեր հիմար ու դեգեներատ տեխնոլոգների հետ միասին։

Ոչինչ չի ավարտվել, վհատվել պետք չի, մեր ասելիքը դեռ առջևում է․․․»։