Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ևս ժամանակից շուտ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական ընտրություններում այսպես կոչված տարած հաղթանակի կապակցությամբ:
Այս մասին հաղորդում է «Ակորդա» մամուլի ծառայությունը։
Տոկաևը մաղթել է Փաշինյանին շարունակական հաջողություններ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի առաջխաղացման գործում։ Տոկաևը նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը երկրի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Ղազախստանի նախագահը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ իրենց պետության զարգացման, խաղաղության և բարգավաճման գործում։