Դանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»
«Ականատես» դիտորդական առաքելությունից հայտնում են․ «Մեր դիտորդներն արձանագրել են արտակարգ դեպք 8/24 տեղամասի հարակից տարածքում։ Տեղի է ունեցել դանակահարություն։ «Ականատես»-ը դեպքի
վերաբերյալ տեղեկատվությունը և նյութերը փոխանցել է իրավապահ մարմիններին։ Դեռևս հնարավորություն չի եղել պարզելու, թե արդյոք միջադեպը կապված է ընտրական գործընթացի հետ»»։