Գյումրի քաղաքի 31|03 ընտրատեղամասում կտրոնների թվի անհամապատասխանություն կա
Գյումրի քաղաքի 31|03 ընտրատեղամասում կտրոնների թվի անհամապատասխանություն կա: Քվեարկությանը մասնակցել է 1007 քաղաքացի. 3 կտրոնի վրա չկա կնիք, 1 կտրոն անհետացել է: Այս մասին հայտնել է NEWS.am-ի թղթակիցը:
Քվեարկության ավարտից շուրջ մեկ ժամ է անցել, բայց ձայների հաշվարկը դեռևս չի մեկնարկել. հանձնաժողովի անդամները փորձում են հասկանալ, թե որտեղ է այդ մեկ կտրոնը: