Ի՞նչ անել, եթե մինչև ժամը 20:00-ը չեք հասցրել քվեարկել, բայց արդեն ֆիզիկապես գտնվում եք ընտրատեղամասում
Եթե մինչև ժամը 20:00-ը չեք հասցրել քվեարկել, բայց արդեն ֆիզիկապես գտնվում եք ընտրատեղամասում կամ հերթի մեջ, ապա դուք պահպանվում եք ձեր քվեարկելու իրավունքը։ Այս մասին գրում է ՔվեON տելեգրամ ալիքը։
«Ընտրատեղամասը չի կարող փակվել այն քաղաքացիների համար, ովքեր մինչև 20:00-ն արդեն ներկայացել են տեղամաս և սպասում են իրենց հերթին։
Դուք իրավունք ունեք մնալ ընտրատեղամասում մինչև ձեր հերթը հասնի և ազատորեն կատարեք ձեր ընտրությունը։
Խնդրում ենք տեղեկացնել նաև ձեր հարազատներին, ընկերներին և ծանոթներին, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրացնել իր ընտրական իրավունքը»։