Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»
Հասարակություն

Ճնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից

Ընտրությունների օրվա երկրորդ կեսի դիտարկումների ամփոփում (13:00–16:00)

Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է մշտադիտարկել քվեարկության ընթացքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընտրատեղամասերում։

Ժամը 13:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում դիտորդների կողմից արձանագրված խախտումների և միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացում պահպանվում են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես քվեարկության ընթացակարգերի պահպանմանը, այնպես էլ ընտրողների ազատ կամարտահայտման երաշխավորմանը։

Այս ժամանակահատվածում արձանագրվել է․

  • Քվեարկության գործընթացում խախտումներ՝ 30 դեպք
  • Տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ՝ 8 դեպք
  • Միջադեպեր ընտրատեղամասերում՝ 7 դեպք
  • Տեղամասում գտնվելու կարգի խախտումներ՝ 7 դեպք
  • Ապօրինի քարոզչության դեպքեր՝ 6 դեպք
  • Ընտրողների վրա ճնշման և վախեցման դեպքեր՝ 5 դեպք
  • Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ՝ 5 դեպք
  • Ընտրական հանձնաժողովների աշխատանքի խախտումներ՝ 3 դեպք։

Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ օրվա երկրորդ կեսին շարունակել են արձանագրվել ընտրողների վրա ազդեցություն գործադրելու, նրանց վարքագիծը վերահսկելու կամ ուղղորդելու փորձեր, ինչպես նաև ընտրական օրենսդրությամբ արգելված քարոզչության դեպքեր։ Նման երևույթները վտանգում են ընտրողների ազատ կամարտահայտման սկզբունքը և խաթարում հավասար մրցակցային պայմանների ապահովումը։

«Արդար Քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանի գնահատմամբ՝ արձանագրված խախտումների բնույթը վկայում է, որ առանձին ընտրատեղամասերում դեռևս առկա են ընտրական գործընթացի կառավարման և օրենսդրական պահանջների պատշաճ պահպանման հետ կապված լուրջ խնդիրներ։

«Մեր դիտորդների արձանագրած դեպքերը ցույց են տալիս, որ որոշ ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամները, վստահված անձինք և ընտրական գործընթացում ներգրավված այլ անձինք ոչ միշտ են գործում իրենց լիազորությունների շրջանակում։ Մտահոգիչ են հատկապես ընտրողների նկատմամբ հոգեբանական ճնշման, վերահսկողության մթնոլորտի ձևավորման և ապօրինի քարոզչության շարունակվող դեպքերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի վրա»,–նշել է Սոնյա Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, երբ իրավասու մարմինները օպերատիվ արձագանքեն արձանագրված խախտումներին, իսկ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները խստորեն պահպանեն օրենքի պահանջները։

«Յուրաքանչյուր արձանագրված խախտում, հատկապես եթե այն վերաբերում է ընտրողի ազատ կամարտահայտությանը, պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական։ Ընտրությունների օրն անթույլատրելի են ցանկացած գործողություններ, որոնք կարող են ընտրողի մոտ ձևավորել վերահսկողության, ճնշման կամ կախվածության զգացում»,– ընդգծել է առաքելության ղեկավարը։

«Արդար Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է ընտրական գործընթացի մշտադիտարկումը և կհրապարակի քվեարկության օրվա ամբողջական գնահատականը՝ հիմնված դիտորդների կողմից հավաքագրված փաստերի, արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի համապարփակ ուսումնասիրության վրա։

Ընտրախախտումների հետ կապված 671 դեպք արդեն արձանագրված է youthvote.live կայքում։