Քվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 08։15-ին, Հ.Խ.-ն մոտենալով 12/20 ընտրատեղամաս և ստանալով քվեաթերթիկները, մտել է քվեախցիկ, որից հետո հանձնաժողովի անդամին չի ներկայացրել քվեարկության կտրոնը և հայտարարել է, որ այն մոռացել է ընտրախցիկում և որոնելուց չի գտել:
Այնուհետև, հանձնաժողովի որոշմամբ նախագահը մտել է խցիկ և ստուգել կտրոնի առկայությունը, որի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Ս.Թ.-ն մոտեցել է ընտրախցիկին և տեսանկարահանել չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը և քվեաթերթիկները։
Ս.Թ.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: