Գիշերը ընտրական հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար ձերբակալվել են. ԿԸՀ նախագահ
2005 ընտրատեղամասից 48-ում ունեցել ենք հանձնաժողովի անդամների 50 բացականեր, նրանցից 2-ը նախագահ և 1-ը՝ քարտուղար։ Օրինակ` 2 նախագահի և 1 քարտուղարի բացակայությունը քրեաիրավական գործընթացով է պայմանավորված։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, իր առաջին ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Գիշերը նրանք ձերբակալվել են։ Դեպք էլ ունենք, որ հանձնաժողովի նախագահի մայրն է գիշերը մահացել։ Խնդիրը մարդկային գործոնի հետ է կապված։ Որոշ ընտրատեղամասերում էլ տեխնիկական խնդիրներ են եղել, երբ սարքը կտրոնը տպագրել է, ու ընտրողի հերթական համարն է եղել, իսկ ցուցակում մեկ կամ երկու նիշ այլ է եղել։ Այս դեպքում, որտեղ նման խնդիր է եղել, հանձնարարվել է, որպեսզի ընտրողն իր անվան դիմաց ստորագրի։