210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր
Տնտեսություն

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Ամերիաբանկը և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ՎԶԵԲ-ի` Ռիգայում (Լատվիա) կայացած տարեկան ժողովի ժամանակ կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր։ Պայմանագրի նպատակն է ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար և խթանել կայուն զարգացումը կանաչ ֆինանսավորման միջոցով։

Ֆինանսավորման առնվազն 25%-ը կհատկացվի սահմանված չափանիշներին համապատասխանող կանաչ նախագծերին։ Մնացած միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը. առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կլինեն կանանց և երիտասարդ ձեռնարկատերերի կողմից ղեկավարվող բիզնեսները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում և գյուղական համայնքներում գործող ձեռնարկությունները։

Այս նոր պայմանագիրն արտացոլում է Ամերիաբանկի և FMO-ի ընդհանուր ձգտումը՝ աջակցելու ներառական տնտեսական աճին, բարձրացնելու տեղական բիզնեսների մրցունակությունը և նպաստելու անցմանը դեպի ավելի կայուն տնտեսություն։

Խոսելով պայմանագրի մասին՝ Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը նշեց. «Մենք ուրախ ենք ամրապնդել մեր երկարատև գործընկերությունը FMO-ի հետ այս գործիքի միջոցով, որն էլ ավելի կընդլայնի ֆինանսավորման հասանելիությունն ամբողջ Հայաստանում գործող ՄՓՄՁ-ների համար՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կանաչ և ներառական նախագծերին։ Այս համագործակցությունը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանում կայուն աճի խթանման և ձեռնարկատերերի համար ավելի լայն հնարավորությունների ստեղծման գործում, որը ռազմավարական նշանակություն ունի Ամերիաբանկի համար»։

FMO-ի գործադիր տնօրեն Մայքլ Յոնգենիլը նշեց. «Մեր ներդրումն Ամերիաբանկում արտացոլում է ձեռնարկատերերին սատարելու մեր հանձնառությունը՝ միաժամանակ խթանելով արդար անցումը դեպի ցածր ածխածնային և կլիմայական փոփոխությունների նկատմամբ ավելի դիմացկուն տնտեսություն։ Կանաչ ներդրումներին զուգահեռ ընդլայնելով ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը՝ մենք ձգտում ենք խթանել ներառական աճը և օգնել ապահովել, որ այս անցման օգուտից լիարժեք օգտվի ամբողջ հանրությունը»։

Ամերիաբանկի և FMO-ի գործընկերությունը զգալիորեն ընդլայնվել է 2009 թվականից ի վեր, երբ Ամերիաբանկն առաջին անգամ ֆինանսավորում ստացավ FMO-ից` հայկական ՓՄՁ-ներին և վերականգնվող էներգետիկայի նախաձեռնություններին աջակցելու համար։ Նախորդ 17 տարվա ընթացքում FMO-ն տրամադրել է շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Այս միջոցները նպաստել են Հայաստանում բազմաթիվ բիզնես և վերականգնվող էներգիայի նախագծերի իրականացմանը՝ աջակցելով ձեռներեցությանը, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և ավելի կանաչ տնտեսության զարգացմանը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

FMO

FMO-ն Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկն է: Որպես առաջատար իմփաքթ-ներդրող՝ FMO-ն աջակցում է զարգացող երկրներում և ձևավորվող շուկաներում մասնավոր հատվածի կայուն աճին` ֆինանսավորելով հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ: Համոզված լինելով, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական և սոցիալական զարգացմանը` FMO-ն արդեն ավելի քան 50 տարի է, ինչ  ֆինանսավորում է ձեռներեցներին՝ տեղական տնտեսություններն ավելի ներառական, արդյունավետ, ճկուն և կայուն դարձնելու համար: FMO-ն իր գործունեության համար առանձնացնում է երեք հիմնական ոլորտ, որոնք մեծ ազդեցություն ունեն զարգացման տեսանկյունից` ագրոբիզնես, պարենային և ջրային տնտեսություն, էներգետիկա և ֆինանսական հաստատություններ: Ունենալով մոտ 13 միլիարդ եվրոյի ներդրումային պորտֆել ավելի քան 85 երկրում` FMO-ն հանդիսանում է աշխարհում մասնավոր հատվածի զարգացման խոշորագույն երկկողմ բանկերից մեկը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl. կայքը: