Ուժգին պայթյուն է որոտացել Իրաքում գտնվող Իրանի հյուպատոսության մոտ
Ուժգին պայթյուն է որոտացել Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում գտնվող Իրանի հյուպատոսության մոտ։
Այս մասին հայտնում են իրաքյան և իրանական լրատվամիջոցները: Մի շարք տելեգրամյան ալիքներ նշում են, որ պայթյունի ձայնը լսվել է հարակից փողոցներում:
Զոհերի, վիրավորների և ավերածության մասին տեղեկություններ չկան դեռ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։