Շատ վտանգավոր վիճակ է. Ադրբեջանը սկսել է մերձենալ Ռուսաստանի հետ, արդեն անգամ քննարկվում է Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Շատ վտանգավոր վիճակ է։ Ադրբեջանը սկսել է մերձենալ Ռուսաստանի հետ, արդեն անգամ քննարկվում է Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը։
Մյուս կողմից Ադրբեջանը կարևոր է Ռուսաստանի ու Իրանի համար՝ որպես լոգիստիկ կապող օղակ, ինչն աշխարհաքաղաքական ֆունդամենտալ փոփոխություն է եբթադրում։
Իսկ ինչ է ստանալու Ադրբեջանն այս ճկուն, հնարամիտ ու համարձակ շրջադարձների դիմաց ու ում հաշվին է դա լինելու։
Պատասխանը պարզ է, և այդ պատասխանը Հայաստանի պետականությունն է հարցականի տակ դնում։
Այս իրավիճակից դուրս գալու միայն մեկ ելք կա»։