Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերով
Դատախազությունը ԿԸՀ դիմումներ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության մի շարք թեկնածուների նկատմամբ քրգործեր հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։
Նրանք են Վահե Թավաքալյանը, Հայկ Ավագյանը, Վահե Եղիազարյանը, Սուսան Բադոյանը, Աշոտ Սահակյանը, Արթուր Աբրահամյանը, տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։
Հիշեցնենք՝ ԿԸՀ–ն արտահերթ նիստ է անցկացնում «Ուժեղ Հայաստանի»՝ ընտրություններին մասնակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով: