Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Ռուսաստանը և Ուկրաինան, իսկ ԱՄՆ-ն և այլ երկրներ կարող են հանդես գալ որպես երաշխավորներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պետք է լուծվեն հիմնական հարցերը, և մեր գործընկերները Միացյալ Նահանգներում և աշխարհի այլ տարածաշրջաններում կարող են միայն ստեղծել պայմաններ և հանդես գալ որպես երաշխավորներ», – ասել է Պուտինը։