Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ Գագիկ Բեգլարյանը 1 ամսով կալանավորվեց: Փաստաբան Հրանտ Անանյանը 24News-ին ասաց, որ իր պաշտպանյալը կալանավորվել է առանց պատշաճ հիմքերի:
Այսօր ավելի վաղ Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել էր։ Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ։