ՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ)
ՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը, ով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ է։
Նա նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Սիրելի հայրենակիցներ, այս պահին նիկոլականները հենց այս մեքենայով սադրիչ էին ուղարկել, ով վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին և հեռացավ։ Ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի մեր անդամներից մի քանիսը, այս պահին բոլորին տեղափոխում ենք հիվանդանոց»։