Ղարաբաղի հարցը անգլիացիները կլուծեն. թուրք պաշտոնյաի սկանդալային պատմությունը 2007 թվականի մասինՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծԴեղերի ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք. Տիգրան ԱբրահամյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՊիջակս չեմ նետում, դնում եմ ամբիոնին, որ չկեղտոտվի. Սարիկ Մինասյանը՝ ԱԺ ծեծկռտուքի ժամանակ պիջակը Ռուբինյանի սեղանին դնելու մասին
«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով․ Փաշինյան
Մոսկվան այլևս չի թաքցնում դժգոհությունը․ հայ-ռուսական հարաբերությունները նոր լարվածության փուլում
Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեին ու Բրյանսկին. կան զոհեր«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալԽաղաղության պայմանագրի տեքստը պատրաստվել է հենց Ադրբեջանում. Հիքմեթ ՀաջիևՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն էԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալը և մի շարք փրկարարներ պարգևատրվել են հուշամեդալներովՀոկտեմբերի 31–ին Երևանի որոշ փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինենԱԱ. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարիցԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըԻտալիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիքԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով դատական նիստը հետաձգվել էՓոխվարչապետը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ կապի ընդլայնման ուղղությունԲացահայտում և չեղարկում ենք «ծննդաբերական զբոսաշրջության» նպատակով վիզաները․ ԱՄՆ դեսպանատունՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումը «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ
Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը մեծ թվով գառների է հոշոտել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներից մեկն էլ բախվել է կայանված 2 ավտոցիստեռնիԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 (տեսանյութ)
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը
Վեհափառի և Սրբազանների գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Խորհրդարանում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն կանցկացվիՆախօրեի իշխանական ծրագրավորված սադրանքն ու վայրենի վարքագիծը պատահական չէին․ ԱբրահամյանՀայաստանում նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը (տեսանյութ)Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված ոստիկանների թիվը հասնում է 1200-իՈւժեղն էլ դո՞ւք եք. «Հրապարակ»Ի՞նչ է կատարվում Հայաստանի բանկերի աշխատանքը կարգավորող հարկային դաշտում․ «Ժողովուրդ»Ադրբեջանում մանրամասներ են հայտնում Ալիևի և Էրդողանի հարաբերություններում առկա լարվածության մասինՈ՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը». «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈւՂԻՂՀատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով. «Հրապարակ»Ավետ Կոնջորյանը նեղսրտած է. ՔՊ-ի վերնախավից հորդորել են կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնել․ «Ժողովուրդ»Ուկրաինայի ԶՈւ կանանց գումարտակը Զապորոժիեի ուղղությամբ կորցրել է անձնակազմի կեսըՓաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ. «Հրապարակ»
Տեսանյութ

Քննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ուսումնասիրվում և ներկայում ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում՝ նախորդ տարիներին կատարված և մինչ օրս չբացահայտված, հասարակական հնչեղություն ունեցող աղմկահարույց սպանությունների վերաբերյալ մի շարք քրեական վարույթներով, որոնց շրջանակում վեր է հանվել և վերլուծության ենթարկվել առկա ապացուցողական զանգվածը, կազմվել և մշակվել է քննչական և վարութային գործողությունների կատարման պլան, առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ՝ նպատակ հետապնդելով բացահայտելու նախորդ տարիներին կատարված սպանության դեպքերը, որոնց հանգուցալուծմանը հանրությունը սպասել է տարիներ շարունակ։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։

Ընդ որում, հանցագործությունների ամբողջական բացահայտման ընթացքում՝ ժամանակային ահռելի խզման պատճառով առկա են եղել զգալի դժվարություններ, մի դեպքում՝ դատավարության մասնակիցների մահվան կամ երկրից բացակայելու, մյուս դեպքում՝ վկաների կողմից իրադարձությունները ոչ այնքան հստակ նկարագրելու պատճառով: Հարկ է ընդգծել, որ նույնիսկ որոշ դեպքերում Քննչական կոմիտեն գործ է ունեցել դատավարական փաստաթղթերի անհետացման կամ ոչնչացման հետ։

Այնուամենայնիվ, չնայած առկա դատավարական զգալի դժվարություններին՝ 27 տարվա վաղեմություն ունեցող քրեական վարույթով հնարավոր եղավ հասնել հանցագործություն կատարած անձանց բացահայտմանը, մասնավորապես՝ բացահայտվեց ՀՀ ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:
Այսպիսով, նախորդ տարիներին տեղի ունեցած և հանրային հնչեղություն ստացած սպանության դեպքերի վերաբերյալ քրեական վարույթներով համակողմանի և օբյեկտիվ նախաքննության կատարումը Քննչական կոմիտեի առաջնահերթություններից է, որի նպատակը հանրության շրջանում վստահության ամրապնդումն է, որ անկախ ժամանակագրությունից կամ դեպքերի ու իրադարձությունների ընթացքից՝ քրեական պատասխանատվությունն անխուսափելի է լինելու:

Հենց այս համատեքստում կատարված քննչական գործողությունների արդյունքում հնարավոր եղավ բացահայտել հերթական աղմկահարույց սպանությունը. խոսքը վերաբերում է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության դեպքին:

Հիշեցնենք, որ 1999 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15:30-ին, Երևան-Սևան մայրուղուց Նոր Հաճն-Ավան տանող խաչմերուկին հարող ամայի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննության արդյունքում որևէ անձ այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել և դա այն պայմաններում, երբ Արծրուն Մարգարյանի դիակի վրա առկա է եղել 2 հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին ու գլխի աջ հետին հատվածում:

Արդյունքում, տվյալ ժամանակահատվածում նախաքննական մարմինը հանգել է հետևության, որ վերջինս գտնվելով հոգեկան երկարատև լարվածության վիճակում՝ դեպրեսիայի մեջ, կանգնելով իր համար ոչ ցանկալի փաստերի առջև ու չգտնելով այլ ելք, իրեն հատկացված հրազենից արձակված երկու կրակոցով ինքնասպանություն է գործել, ուստի սպանության դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործը 1999 թվականի սեպտեմբերի 20-ին կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։   

Դեպքից 27 տարի անց՝ ՀԿԳ քննիչի կողմից բարձր մասնագիտական գիտելիքների համադրմամբ կատարված պլանավորված, համակողմանի ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ դիակի արտաշիրիմման և նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Ա.Խ․-ի կողմից արձակված հրազենային կրակոցների հետևանքով: Միաժամանակ հիմնավորվել է, որ Արծրուն Մարգարյանը ֆիզիկապես չէր կարող նման հրազենային վնասվածքներ պատճառել ինքն իրեն։

Սպանության բացահայտման առումով զգալի դժվարություն է առաջացրել նաև այն, որ քրեական վարույթի նյութերն առհասարակ բացակայում էին և սկզբնական փուլում Քննչական կոմիտեի տրամադրության տակ էին միայն քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը, դատարանի որոշումները և մի քանի այլ դատավարական փաստաթղթեր, սակայն տվյալ իրավիճակում վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն կարողացավ վերականգնել քրեական վարույթի նյութերը, այլև ձեռք բերել էական նշանակություն ունեցող ապացուցողական նյութեր, որոնք իրենց համակցության մեջ բավարար էին, որպեսզի նոր՝ երևան եկած հանգամանքի հիմքով նախ՝ որոշում կայացվի նախկինում եղած անհիմն որոշումները վերացնելու համար և երկրորդ՝ կայացվի որոշում նույն անձին՝ արդեն սպանության որակյալ հատկանիշով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) որպես մեղադրյալ ներգրավելու համար։

2026 թվականի հունիսի 3-ին քննիչի միջնորդության հիման վրա՝ ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է  հանրային քրեական հետապնդում և կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։