Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշը․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է.
Փաշինյանի հասցեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոշտ հայտարարությունից հետո նրա աջակիցների, ընտրողների թիվը, կարելի է ասել, բավականին ավելացել է։ ԲՀԿ նախընտրական շտաբի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ լեզվակռվից առաջ իրենք փորձել են «հաշվառել» իրենց ունեցած-չունեցած ձայները համայնքներում, բայց հայտարարությունից հետո իրենց համայնքային շտաբների պատասխանատուները կապվել են կենտրոնական շտաբի հետ եւ ասել, որ նախապես փոխանցած հնարավոր ձայների թվերը 50 տոկոսով ավելացել են:
Այս հայտարարությունից հետո նրանք, ովքեր կասկածում էին, որ հետընտրական փուլում Ծառուկյանը կարող է աջակցել Փաշինյանին` իշխանություն կազմելու հարցում, համոզվել են, որ Ծառուկյանը «զադնի չի դնելու», եւ առճակատման գնացած Փաշինյանը եւս դրանում համոզվել է, ու նյարդերը տեղի են տվել։