Թրամփը կողմ է Պուտին-Զելենսկի հանդիպմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հնարավոր հանդիպմանը։
Թրամփն այս դիրքորոշումը ներկայացրել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Կարծում եմ՝ հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին։ Նրանք պետք է վերջ դնեն այս հակամարտությանը»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Ուկրաինան ընդհանրապես չէր կարողանա կռվել առանց Միացյալ Նահանգներից զենքի մատակարարման,- նշել է Թրամփը։
Ամերիկայի նախագահը կարծիք հայտնեց, որ Մոսկվան և Կիևը փոխադարձ զիջումների կգնան Ուկրաինայում ճգնաժամը լուծելու համար։
«Դա տեղի կունենա։ Երկու կողմերն էլ կզիջեն», - ասաց Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք զիջումներն անհրաժեշտ կլինեն։
Ամերիկայի առաջնորդը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել և՛ Ուկրաինային, և՛ Ռուսաստանին զիջումների գնալ խաղաղության համար։