Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հստակեցնել արտաքին քաղաքական ուղղությունը
Ռուսաստանը Հայաստանին կխնդրեր արագ որոշել, թե որ ուղղությամբ է ուզում գնալ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը.
«Անկախ նրանից, թե Հայաստանը որ ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։ ԵՄ-ին անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում»,-նշել է ՌԴ նախագահը։
ՌԴ նախագահի խոսքով՝ ժամանակին հենց Երևանի խնդրանքով է Ռուսաստանը պնդել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Պուտինը կցանկանար, որ ապագայում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի չափանիշները համընկնեն՝ ձևավորելով միասնական տարածք Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, սակայն ներկայում դա անհնար է։