ՌԴ-ն առաջ է շարժվում ռազմաճակատի ողջ երկայնքով, Ուկրաինան ունի անձնակազմի լուրջ պակաս. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության հարցում Ռուսաստանին հետաքրքրում է իրական իրավիճակը, ոչ թե Ռուբիոյի գնահատականները: Նրա հաղորդմամբ՝ ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացնում ռազմաճակատի ողջ երկայնքով:
Ուկրաինայի զինված ուժերը անձնակազմի աղետալի պակաս ունեն: Վերջին շրջանում Ուկրաինայի ԶՈւ թվաքանակը կրճատվել է 100 հազարով, ամսական կորուստները կազմում են 40 հազար մարդ: Ուկրաինայում հարկադիր զորահավաքի արդյունքում ամսական հավաքագրվում է 15-16 հազար մարդ: Ուկրաինայի ԶՈւ-ն ամսական կորցնում է շուրջ 20 հազար զինծառայող՝ դասալքության պատճառով: Հայտարարել է ՌԴ նախագահը:
Նրա հաղորդմամբ՝ Ռուսաստանն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել ԼԺՀ-ի տարածքը և ԴԺՀ-ի ավելի քան 85%-ը:
Ռուսաստանը վերահսկում է Զապորոժիեի մարզի տարածքի 80%-ը: Ռուսաստանը կշարունակի ամրապնդել հակաօդային պաշտպանությունը, մինչդեռ Ուկրաինան նման համակարգ չունի: