Մոսկվան և Պեկինը բարեկամություն են անում՝ սեփական շահերից ելնելով. Պուտին
Մոսկվան և Պեկինը բարեկամություն են անում ոչ թե որևէ մեկի դեմ, այլ սեփական շահերից ելնելով: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նաև նշել է՝ Ռուսաստանը այժմ «ոչ մի շրջադարձ» չի կատարել դեպի Ասիա․ հիմնական պայմանագիրը Չինաստանի հետ ստորագրվել է դեռ 2001 թվականին։
Պուտինը Չինաստանին և Ռուսաստանին անվանել է բնական գործընկերներ։ Ռուսաստանն ու Չինաստանը մտածում են նոր մշակումների մասին ռազմատեխնիկական ոլորտում, սակայն դա կապված չէ ընթացիկ իրադարձությունների հետ։