Հարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվի
Տնտեսություն

Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում

Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հոլդինգային ընկերությունը` «Սոլիս» ՓԲԸ-ն, մեկնարկում է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը՝ 2 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով (ընդհանուր 20,000 հատ պարտատոմս)։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 8% (եռամսյակային վճարման պարբերականությամբ), ձեռքբերման նվազագույն քանակը՝ 5 հատ, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

 Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկելու է 2026թ. հունիսի 4-ին և ավարտվելու է 2026թ. հուլիսի 30-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։

«Սոլիս»-ի միակ բաժնետերը և վերջնական վերահսկողը «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամն» է, որը Հայաստանի առաջին ինստիտուցիոնալ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդն է և կառավարվում է Ամբեր Կապիտալի կողմից։ «Սոլիս» ՓԲԸ-ն վերականգնվող էներգետիկայի ոլորտի առաջատար հարթակներից է, որի թվով ութ արևային էլեկտրակայանները տեղակայված են Հայաստանի տարբեր մարզերում: Աշխարհագրորեն հավասարակշռված պորտֆելը նպաստում է երկրի տարբեր հատվածներում կայուն և մաքուր էլեկտրաէներգիայի արտադրությանը։

Ընկերությունը տիրապետում է Հայաստանում գործող խոշորագույն արևային էներգետիկ պորտֆելներից մեկին` ընդհանուր 34 ՄՎտ անվանական (դրվածքային) հզորությամբ, որի շնորհիվ տարեկան արտադրվում է 64 ԳՎտժ էլեկտրաէներգիա: Սա բավարարում է ավելի քան 23,500 տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Արևային էլեկտրակայանների շահագործման արդյունքում հնարավոր է կրճատել տարեկան մոտ 27,750 տոննա CO₂ արտանետում:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է վարկերի վերաֆինանսավորմանը, կապիտալ ծախսերին և գործունեության ընդլայնմանը:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։

Առաջնային տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսապարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել  կամ վաճառել երկրորդային շուկայում։

«Սոլիս» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. մայիսի 20-ի թիվ 1/219 Ա որոշմամբ:

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։

Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլորմանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ազդագրում:

«Սոլիս» ՓԲԸ

«Սոլիս» ընկերության գործող պորտֆելը նպաստում է Հայաստանի էներգետիկ անկախությանն ուբդիվերսիֆիկացիային՝ զարգացնելով վերականգնվող էներգիայի տեղական արտադրությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաների և առաջադեմ սարքավորումների շնորհիվ «Սոլիս» ընկերությունների խմբի արևային կայաններն ապահովում են արդյունավետ, հուսալի և էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրություն։