Արցախի նախագահն ու ՀՀ առաջին նախագահը կհանդիպեն
Համաձայնություն կա, որ առաջիկայում Արցախի Հանրապետության նախագահի և ՀՀ առաջին նախագահի միջև հանդիպում տեղի ունենա, Այս մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Գիտեմ, որ նման համաձայնություն կա, պարզապես ժամկետը հստակեցված չէ: Ավելի մանրամասն կհաղորդենք, երբ ժամանակացույցը ճշգրտվի»,-ասաց նախագահի մամուլի խոսնակը: