Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվիՀանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն
Մշակույթ

«Անհաջող փորձ է ամոթալի իրավիճակից դուրս գալու». Սիմֆոնիկ նվագախումբը պատրաստ է հրապարակել Հանրայինին ուղղված պաշտոնական նամակները

Հանրային հեռուստաընկերությունը վստահեցնում է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների և գործունեության հեռարձակումը հեռուստաընկերության եթերում չի դադարեցվել։ NEWS.am–ի հարցմանն ի պատասխան Հանրային հեռուստաընկերությունից հայտնել են, թե նվագախմբին վերաբերող համերգային և տեղեկատվական բովանդակությունը շարունակաբար տեղ է գտել Հանրայինի տարբեր հարթակներում։

«Ուստի, նվագախմբի գործունեությանը չանդրադառնալու վերաբերյալ գնահատականները չեն արտացոլում եթերում առկա ամբողջական պատկերը և, հավանաբար, պայմանավորված են Հանրային հեռուստաընկերության բոլոր հարթակների և եթերային բովանդակության ամբողջական դիտարկման բացակայությամբ։ Ինչ վերաբերում է հանագործակցության ընթացքի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններին, դրանք կրում են սուբյեկտիվ բնույթներ և չեն կարող ամբողջությամբ բնութագրել երկու կառույցների աշխատանքային հարաբերությունները»,–մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են հեռուստաընկերությունից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից մինչդեռ, NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հակադարձել են, նշելով, որ փաստելու համար ավելի վաղ իրենց արած հայտարարությունը, պատրաստ են տրամադրել Հանրային հեռուստաընկերության և Հանրային հեռարձակողիխորհրդի կողմից վերջին վեց ամիսների ընթացքում իրենց հասցեագրված, ինչպես նաև իրենց կողմից նրանց ուղղված բոլոր պաշտոնական նամակները՝ հրապարակման իրավունքով։

«Այդ փաստաթղթերից ակնհայտ կդառնա, որ Հանրային հեռուստաընկերությունը վերջին կես տարվա ընթացքում չի պատասխանել մեր կողմից իրեն հասցեագրված որևէ պաշտոնական նամակի։ Հետևաբար, վստահաբար կարելի է ասել, որ իրենց վերջին, բովանդակային հիմնավորումներից զուրկ պատասխանը պարզապես անհաջող փորձ է՝ մանևրելու և այս չափազանց անհարմար ու ամոթալի իրավիճակից դուրս գալու համար»,–հայտնել են նվագախմբից։

Արձագանքելով Հանրային հեռուստաընկերության կողմից հնչեցրած պնդմանը, որ համագործակցության ընթացքի վերաբերյալ տարբեր մեկնաբանությունները սուբյեկտիվ բնույթ են կրում և չեն արտացոլում երկու կառույցների աշխատանքային հարաբերությունները, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից նշել են․

«Մենք համոզված ենք, որ Հանրայինի կողմից ներկայացված հիմնավորումները վերաբերում են ընդամենը մեկ-երկու առանձին դեպքերի, որոնք պայմանավորված են եղել կամ երրորդ կողմերի հետ կնքված պայմանագրային պարտավորություններով (օրինակ՝ «Սիմֆոնիկ Հայկո. Բաց երկնքի տակ» նախագիծը), կամ պետական կարևորություն ունեցող միջոցառումներով (օրինակ՝ հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգըԳյումրիում)։ Սրանք այն բացառիկ դեպքերն են, որոնք նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէր չհեռարձակել։ Սակայն դրանք որևէ կերպ չեն կարող արդարացնել Հայաստանի պետականսիմֆոնիկ նվագախմբի համերգային և մշակութայինգործունեության համակարգային անտեսումըՀանրային հեռուստաընկերության եթերում»։

Ինչ վերաբերում է հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի աշխատանքից ազատմանը, Հանրային հեռուստաընկերությունից պնդել են, թե դա անձնական կամ մասնագիտական գնահատականներով պայմանավորված չէ։ Ըստ հաղորդավարուհու մինչդեռ, աշխատանքից ազատման պատճառը եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դաշնակահար Լանգ Լանգի հետ հարցազրույցներ անցկացնելը։

«Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր»,–ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր Թովմասյանը։

«Լուսինե Թովմասյանի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցումը պայմանավորված չէ անձնական կամ մասնագիտական գնահատականներով։ Համաձայն գործող պայմանագրային կարգավորումների՝ այլ մեդիա գործունեության իրականացման դեպքում անհրաժեշտ է նախապես տեղեկացնել և ստանալ համապատասխան համաձայնությունը, ինչը նա չի արել։ Խախտումից հետո Թովմասյաին առաջարկվել է շարունակել աշխատանքը  Առաջին ալիքի առավոտյան ծրագրում, ինչից նա հրաժարվել է առաջադրելով ևս մեկ հաղորդում ունենալու պայման»,–մեր հարցմանն ի պատասխան հայտնել են Հանրային հեռուստաընկերությունից։