ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, որը տարիներ շարունակ եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր և հետագայում ընտրվել է ԿԸՀ նախագահ՝ ինքն իրեն կողմ քվեարկելով, չի պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի կողմից բարձրացված առանցքային հարցերին, որոնք վերաբերում էին հենց Նիկոլ Փաշինյանի նախընտրական գործունեությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր՝ արդյոք իրավաչափ էր այն իրավիճակը, երբ ընտրարշավի ընթացքում պատգամավորի թեկնածու Փաշինյանը հայտարարում էր, որ ԱԱԾ-ից տեղեկություններ է ստացել ընդդիմադիր թեկնածուի վերաբերյալ, իրեն զեկուցել են, որ հաղորդում կներկայացվի և այլն, այն դեպքում, երբ հրապարակայնորեն նշում էր, որ գտնվում է արձակուրդում և մասնակցում է քարոզարշավին որպես թեկնածու՝ չունենալով առավելություններ մյուս թեկնածուների նկատմամբ։


Փոխարենը՝ ԿԸՀ-ն շրջանցել է հարցի բուն էությունը՝ ներկայացնելով միայն Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ դատախազության միջնորդության և հանձնաժողովի ընդունած որոշումների մասին տեղեկություններ։
