Իրանը հարվածել է ամերիկյան ականակիրին
Իրանի ռազմածովային ուժերը հարվածել են Օմանի ծոցում գտնվող իրանական տարածքային ջրերին մոտենալ փորձող ամերիկյան ականակիրին:
Այս մասին պնդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Իրանի ռազմածովային ուժերը, հայտնաբերելով և նույնականացնելով ամերիկյան ականակիրի վրա գտնվող հրամանատարական և վերահսկողական կենտրոնը, հարվածել են դրան», - ասվում է հայտարարության մեջ։
Հարվածից հետո զոհերի, վիրավորների կամ նյութական վնասի մասին դեռևս հստակություն չկա: