ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են համատեղ արդյունահանել ուրան ռմբակոծված միջուկային օբյեկտներից. Թրամփ
Վաշինգտոնի և Թեհրանի միջև նախնական համաձայնագիրը ներառում է Իրանի ռմբակոծված միջուկային օբյեկտներից ուրանի համատեղ արդյունահանումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Ներկայումս սպասվում է, որ մենք դա կսկսենք մոտ ապագայում։ Մենք այժմ համաձայնության ենք եկել, որ դա կանենք նրանց հետ միասին», - պարզաբանել է նա։
Ըստ Թրամփի՝ Վաշինգտոնի հետ քննարկվող գործարքի շրջանակներում Թեհրանը համաձայնել է հրաժարվել ոչ միայն միջուկային զենքի մշակումից, այլև ձեռքբերումից։
«Նրանք համաձայնել են դրան։ Այլ կերպ ասած, եթե նրանք ստորագրեն համաձայնագիրը, նրանք կպարտավորվեն չունենալ, չմշակել կամ ձեռք չբերել միջուկային զենք», - պնդել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը տեսականորեն մոտ են համաձայնագրի ստորագրմանը: