Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ-ում բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները համաձայնության եկան հրադադարի պայմանները կատարելու վերաբերյալ։
Այս մասին ասվում է երկու կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կողմից։
«ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններից հետո Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի իրականացման վերաբերյալ», - ընդգծվում է հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն, ձեռք բերված համաձայնությունները նախատեսում են լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական շարժման կողմից լիակատար հրադադար, ինչպես նաև «Հեզբոլլահի» բոլոր զինված ուժերի դուրսբերում Լիտանի գետի հարավային տարածքից։
Ավելին, Բեյրութը պարտավորվել է Վաշինգտոնի աջակցությամբ զարգացնել Լիբանանի զինված ուժերի կարողությունները՝ ամբողջ երկրի վրա արդյունավետ վերահսկողություն հաստատելու համար։