«Հեզբոլլահը» հրաժարվում է զինաթափվել՝ չնայած Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրին
Լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական շարժումը արձագանքել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի պայմանների կատարման վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրին։
Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը հղում անելով արմատական խմբի քաղաքական խորհրդի փոխնախագահ Մահմուդ Գամատին հայտարարել է, որ ոչ մի ուժ չի կարող խմբին ստիպել զինաթափվել։
«ԱՄՆ-ի և Իսրայելի բոլոր ջանքերը ձախողվելու են։ Առճակատումը շարունակվում է, և դիմադրություն դեռևս կա։ ԱՄՆ-ն և Իսրայելը իրավունք չունեն միջամտելու դիմադրության շարժման զինաթափմանը, քանի որ սա Լիբանանի ներքին գործն է», - Գամաթիի խոսքերն է մեջբերում «Ֆարս»-ը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները համաձայնության են եկել հրադադարի պայմանների կատարման վերաբերյալ ԱՄՆ-ում կայացած բանակցություններից հետո։