Կոռուպցիոն որոշումները վտանգի տակ կդնեն մեր զինվորներին (տեսանյութ)
«Մենք իրավունք չունենք մեր հերոսների կատարած աշխատանքը գետնով տալ։ Իսկ վիրավոր զինվորներին արագ ապաքինում եմ ցանկանում»:
«Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը՝ ավելացնելով, թե պետք է գիտակցել մի բան, որ մեր պատերազմը չի ավարտվել:
«Ես չեմ հոգնի սա կրկնելուց, մենք պետք է ձևավորենք հասարակություն, որն ապրում է պատերազմական երկրում գտնվողի հոգեբանությամբ: Դրա համար շատ կարևոր է, որ ամեն մարդ ընկալի, որ այն, ինչը որ տեղի ունեցավ, ցանկացած օր կարող է կրկնվել: Ցանկացած չինովնիկ որոշում կայացնելիս պետք է իմանա, որ եթե այն լինի սխալներով կամ կոռուպցիոն ռիսկերով, դա կարող է վնասել մեր երկրի անվտանգությանը և բանակի հզորությանը, իսկ մեր տղաներին առաջնագծում կարող է դնել վտանգի տակ»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:
Պատգամավորն այն համոզմանն է, որ ղարաբաղյան խնդիրն այլևս տարածաշրջանային խնդիր չէ, դա միջազգային խնդիր է, որտեղ շատերն ավելի մեծ շահ են հետապնդում:
Մանրամասները՝ տեսանյութում