«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում
Քաղաքականություն

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին

Որևէ օտարերկրյա պետություն չպետք է միջամտի անկախ և ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին։ Միայն հայ ժողովուրդն իրավունք ունի ընտրելու իր ղեկավարներին և որոշելու իր քաղաքականությունը։

Հեգնական է, որ այն հայերը, որոնք օր ու գիշեր գոռում էին ռուսական միջամտության մասին, լիակատար լռություն են պահպանում, երբ արևմտյան երկրները (Եվրամիությունը և Միացյալ Նահանգները) բացահայտորեն միջամտում են Հայաստանի ներքին գործերին: Նրանք, ովքեր կարծում են, թե արևմտյան միջամտությունը, ի տարբերություն Ռուսաստանի, անվնաս է և ընդունելի, կամ անտեղյակ են, կամ միամիտ միջազգային հարաբերությունների հարցերում:

Օտարերկրյա ղեկավարները (լինեն Արևելքից, Արևմուտքից, Հյուսիսից, թե Հարավից) Հայաստանին ոչինչ չեն առաջարկում իրենց բարի կամքից դրդված։ Նրանք պարզապես հետապնդում են իրենց սեփական շահերը։ 

Խնդիրն այն է, որ Հայաստանի ղեկավարները պատմության ընթացքում երբեք աչքի չեն ընկել միջազգային հարաբերությունների իմացությամբ։ Հայերը, ի վնաս իրենց, անտեսում են աշխարհում տեղի ունեցող զարգացումները, որոնք կարող են ազդել իրենց կյանքի կամ հենց գոյատևման վրա։ Երբ դու փոքր և թույլ երկիր ես, չես կարող քեզ թույլ տալ անտարբեր լինել քո շուրջը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Հակառակ դեպքում՝ դու խոցելի ես դառնում արտաքին սպառնալիքների առաջ։ Այն, ինչ անհրաժեշտ է անել, առավելագույնս հզորանալ, իսկ այնուհետև՝ ճկուն դիվանագիտություն միջոցով ձգտել այդ սպառնալիքները հասցնել նվազագույնի։

Հայերը, լիովին արդարացիորեն, խիստ բացասական վերաբերմունք ունեն Թուրքիայի և նրա ղեկավարների նկատմամբ: Այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ թուրք ղեկավարները, ինչպես իրենց օսմանյան նախորդները, շատ հմուտ են միջազգային քաղաքականության մեջ: Դարեր շարունակ օսմանյան սուլթանները կարողացել են մեծ տերություններին լարել իրար դեմ և պարբերաբար փոխել են իրենց դիրքորոշումը՝ կայսրության շահերը պաշտպանելու համար: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններն այդ ավանդական լարախաղացության շարունակությունն են: Էրդողանը բացառիկ հմտությամբ է մանևրում միջազգային պղտոր ջրերում: Հայաստանը ներկայումս չունի, և անցյալում էլ հազվադեպ է ունեցել նման հմտություններով ղեկավար:

Երկրորդ խնդիրը հայերի հուզական մոտեցումն է արտաքին հարաբերություններին՝ սիրել-չսիրելու հիման վրա։ Միջազգային հարաբերությունները չեն կարող կարելի համեմատվել անձնական հարաբերությունների հետ․ կարելի է հաղորդակցվել նույնիսկ քո թշնամիների հետ, եթե կարողանաս քո երկրի համար շահ ապահովել։

Երրորդ խնդիրն այն է, որ հայերն իրենց ողջ պատմության ընթացքում միշտ սպասել են, որ որևէ օտար ուժ կգա և կփրկի իրենց թշնամիներից։ Հայերը կարող էին նման անիրատեսական սպասելիքներ ունենալ իրենց պատմության սկզբում, սակայն, հազարամյակների ներխուժումների, զանգվածային կոտորածների և նույնիսկ ցեղասպանության ենթարկվելուց հետո, կարելի էր կարծել, թե նրանք վերջապես կարթնանան և, տեսնելով, որ ոչ մի օտար ուժ երբեք չի եկել իրենց փրկության, կեզրակացնեին՝ ոչ ոք իրենց չի օգնելու։

Ցավոք, հայերը երբեք անհրաժեշտ դասեր չեն քաղել իրենց ողբերգական պատմությունից։ Նույնիսկ այսօր նրանք սպասում են, որ ինչ-որ օտար երկիր կպաշտպանի իրենց։ Վերջին տասնամյակներում հայերը իզուր հույսեր էին տածում, որ Ռուսաստանը կպաշտպանի իրենց, կարծես թե նա պարտավոր էր դա անել։ Բոլոր երկրները պաշտպանում են միայն իրենց սեփական շահերը, այլ ոչ թե ուրիշներինը։ Լիովին հիասթափված լինելով 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի անգործությունից, և առավել ևս՝ 2021 և 2022 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի նկատմամբ Ադրբեջանի ներխուժումից և օկուպացիայից հետո՝ հայերի մեծ մասը սկսեց ապարդյուն այլ տեղերում փնտրել իր երկրի պաշտպանությունը։ Նրանց հիասթափությունը հիմնված էր այն փաստի վրա, որ Հայաստանն ու Ռուսաստանը, խորհրդային մի քանի այլ նախկին հանրապետությունների հետ միասին, ստորագրել էին փոխադարձ պաշտպանության պայմանագիր՝ ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն)։ Այդ պայմանագիրը պետք է պաշտպաներ Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն հայերը մոռանում են, որ պայմանագրերը հաճախ համարվում են ընդամենը թղթի կտորներ։ Բոլոր երկրներն իրենց ազգային շահերը վեր են դասում ցանկացած պայմանագրային պարտավորությունից, որ կարող են ունենալ։

Ռուսաստանից լիովին հասկանալի պատճառներով հիասթափվելուց հետո, կարելի էր կարծել, թե հայերը կեզրակացնեին, որ ոչ ոք չի գալու Հայաստանին օգնության, և կդադարեն նոր փրկիչ փնտրել։ Ավաղ, նրանք շարունակեցին իրենց հավերժական փնտրտուքը։ Այժմ նրանք հույս ունեն, որ Ֆրանսիան, Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգները կլինեն իրենց նոր փրկիչները։ Սակայն, եթե Հայաստանը հարձակման ենթարկվի, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները չեն գա նրան օգնության։ Միամտություն է ակնկալել, որ այդ օտարերկրյա երկրները կվտանգեն իրենց զինվորների կյանքը՝ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար։ Դա Հայաստանի ղեկավարության պարտականությունն է։

Արևելքի և Արևմուտքի միջև տատանվելու փոխարեն, Հայաստանի շահերից է բխում փոխշահավետ հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ՝ առանց ակնկալելու, որ նրանցից որևէ մեկը կգա իրեն փրկելու։ Սակայն, նման կարևոր խնդիր իրագործելու համար Հայաստանին անհրաժեշտ է հմուտ ղեկավարություն։

Ես առաջարկում եմ հայերին՝ անտեսել նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու անօգուտ հայտարարությունը, որոնք Հայաստանի ներքին ընտրություններին արտաքին միջամտության բացահայտ օրինակ են։ Հուսով եմ՝ նրանց աջակցությունը կարժանանա նույն ճակատագրին, ինչ Վենսի անձնական այցը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ՝ ապրիլյան ընտրությունների նախօրեին վարչապետ Վիկտոր Օրբանին սատարելու համար, որը ջախջախիչ պարտություն կրեց։

Հայ ժողովրդին այսօր գործնական քայլեր են պետք, ոչ թե դատարկ խոսքեր։ Թրամփը, Վենսը և Ռուբիոն մատը մատին չտվեցին՝ 2023 թվականից ի վեր Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ղեկավարներին ազատ արձակելու համար։ Նրանք նաև չդատապարտեցին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Փաշինյանի հալածանքները։ Սա ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում քրիստոնյաներին պաշտպանելու մասին նրանց բազմաթիվ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան պարապ խոսքեր։

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝  Ռուզաննա Ավագյանի