Ղազախստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են
Թուրքիայում գտնվող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն։
Աբյուրի համաձայն` Նազարբաևը և Էրդողանը քննարկել են անցած տարվա ապրիլին Ղազախստան Թուրքիայի նախագահի այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել միջազգայն օրակարգի հարցերի, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ: Ղազախստանի նախագահը ևս մեկ անգամ Էրդողանին ցավակցություն է հայտնել այս տարվա մարտին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առնչությամբ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում։