Թուրքիայում պայթել է Սիրիայից արձակված ևս 3 հրթիռ
«Իսլամական պետության» զինյալները Սիրիայից արձակել են 3 հրթիռ, որոնք հասել են թուրքական Քիլիս քաղաքի տարածք։
Դրանք պայթել են երկու առանձին վայրերում։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ ու համապատասխան մասնագետներ, հայտնում է «Միլլիյեթ»-ը։
Հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ուսումնասիրում են տեղանքը։
Նշենք, որ նման միջադեպեր տեղի էին ունեցել նաև երեկ։ Հրթիռներից մեկի պայթյունից վիրավորվել էր 12 մարդ։ Ավելի ուշ հաղորդվեց նաև 2 զոհի մասին։