Ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Կիևի ուղղությամբ. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային, որի հիմնական թիրախը կրկին Կիևն է եղել։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ զոհվել է չորս մարդ, վիրավորվել է 51 մարդ։ Քաղաքում գրանցվել են բազմաթիվ հարվածներ և հրդեհներ. վնասվել են բնակելի շենքեր, կլինիկա, բենզալցակայան, պահեստներ և ոչ բնակելի շենքեր։ Պոդոլսկի շրջանում մասամբ փլուզվել է ինը հարկանի շենք։
Առավոտյան Կիևը պատվել էր հրդեհներից առաջացած ծխով, և հազարավոր բնակիչներ գիշերել են մետրոյում։
Մոսկվան նախկինում հայտարարել էր, որ հարվածը Ստարոբիլսկի հանրակացարանի վրա հարձակման պատասխանն էր, որի հետևանքով զոհվել էր 21 մարդ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է պատժի անխուսափելիության մասին։ Կիևը հերքում է քաղաքացիական թիրախին հարվածելու մեղադրանքները։