Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Հասարակություն

Այսօրվա քաղաքականությունը «որովայնային խաղաղության» մասին է. Բագրատ Սրբազան

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին.

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյս իշխանության հերթական կեղծիքը և մոլորեցնող թեզը տնտեսական հարաբերությունների` խաղաղության երաշխավոր կամ երաշխիք լինելու խաբեությունն է:

Այսօր ՀՀ քաղաքական իշխանությունը իր պարտությունը և ձախողումը, հարուցած ազգային ողբերգությունը փորձում է կոծկել դատարկախոսության աստիճանը գերազանցած իմաստազուրկ ինչ-որ «խաղաղությամբ», որի միակ երաշխիքը կամ գրավականը տնտեսական հարաբերությունները կամ շահերն են:Այս անհասկանալի և վտանգավոր գաղափարն իրականացնելու համար, որի իրական նպատակը տնտեսական հարաբերություններից ծնված «խաղաղության» պատրանքը ժողովրդին վաճառելով սեփական իշխանությունը պահելն է, պատրաստ են զոհաբերել ամեն ինչ` Հայրենիք, մարդկային կյանքներ, ժառանգություն, ինքնություն, արժանապատվություն և ընդհուպ սերունդների շահը` մարդուն և հասարակությանը վերածելով անդեմ սպառողի և համարակալված ապրանքի` զուրկ երազներից, տեսիլքներից, սխրանքների իրագործումից և հերոսության բնական կոչումից: Այս վիճակի ճշգրիտ նկարագրությունը և ախտորոշումը արտահայտված է Իմաստության գրքում. «Մեր գոյությունը խաղ համարեց, իսկ մեր կյանքը` շահութաբեր տոնավաճառ, քանի որ, ասում են, որտեղից ուզում է լինի, թեկուզ հենց չարիքից, հարկավոր է բան շահել: Եվ նա բոլորից լավ գիտի, որ ինքը մեղք է գործում…» (Իմաստ. Սողոմոնի 15:12-13):Տնտեսական հարաբերությունները ո’չ համաշխարհային պատմության մեջ, և ոչ էլ հոգևոր ընկալմամբ երբեք էլ հիմք չեն ծառայել խաղաղության համար` որպես մնայուն խաղաղության գրավական:

Օրինակները բազմաթիվ են թե՛ պատմության հոլովույթում, և թե՛ ներկա մեր ժամանակներում:Այդպիսի հարաբերությունները ոչ միայն երաշխիք չեն եղել խաղաղության հաստատման, այլ հակառակը` հնարավոր պատճառ են դարձել ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական հակամարտությունների:Նույնիսկ անհատների կյանքում, անգամ արյունակիցների միջև գործնական, տնտեսական համագործակցությունը, հիմնականում ավարտվում է հակամարտություններով կամ լավագույն դեպքում` բաժանմամբ` իր բոլոր դառն հետևանքներով:Սա չի նշանակում, որ տնտեսական կյանքի զարգացումը կամ տնտեսական հարաբերությունները մերժելի են: Բնականաբար ոչ: Տնտեսությունը և տնտեսական առողջությունը էական է և մարդկային կյանքի զարգացման կարևորագույն հիմնասյուներից մեկն է` կոչված ծառայելու ոչ միայն անհատի, այլ հատկապես համընդհանուր բարիքին:Հետևաբար, այն ինքնին նպատակ կամ գերնպատակ չէ և չի կարող լինել, այլ սոսկ միջոց` մարդու արժանապատիվ կյանքի, բարեկեցության և կյանքի որակական բարելավման համար: Այս իմաստով միգուցե այն կարող է ծառայել խաղաղության նպատակին, բայց ոչ երբեք խաղաղության երաշխիք լինել:Հստակ է, որ տնտեսությունը և նրա զարգացումը չի կարող բացառվել, բացասվել կամ համարվել անիմաստ, սակայն միևնույն ժամանակ, չի կարող պաշտամունք լինել:

Սա լավագույնս արտահայտված է մանանայի կամ հացի, այլ խոսքով` տնտեսության մասին Հիսուսի կատարած հայտարարությամբ. «Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար…

Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: Այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով սրանից ուտի` չմեռնի» (Հովհ. 6:27, 49-50):Մանանայի նշանակը տնտեսության կարևորության մասին է, սակայն այն մեռնող կամ փոփոխվող արժեք է, հետևաբար` ոչ պաշտամունքային, սոսկ միջոց, ոչ պաշտամունք:Հիսուսի փորձության ժամանակ Օրենքին հղում կատարած հայտարարությունը. «Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից» (Մտթ. 4:4), գերազանց կերպով արտահայտում է նյութականի և հոգևորի, տնտեսության և բարոյագիտության կատարյալ հավասարակշռման սկզբունքը` «ոչ միայն» արտահայտության միջոցով:Այսօրվա վարվող քաղաքականությունը, կամ ավելի ճիշտ` քարոզչությունը «որովայնային խաղաղության» մասին է, քանզի մեզ փորձում են համոզել, թե արդարությունը, ճշմարտությունը և իրավունքը ստորադաս են տնտեսական շահին: Ըստ այս գաղափարաբանության` Արցախ Հայրենիքի կորուստը, բազմահազար նահատակների արյունը, թշնամու բանտերում տառապող հայրենակիցների առկայությունը, մարդկանց տնազրկված, գերեզմանազրկված, հայրենազրկված լինելը, արժանապատվության կորուստը ոչ մի արժեք չեն տնտեսական հարաբերությունների զարգացման, հաղորդուղիների, ճանապարհների ապաշրջափակման, առևտրի, և այսպես շարունակ, համեմատությամբ:Այսինքն` մեր հասարակությունը ենթարկվում է բովանդակային, էութենական և քաղաքակրթական փոփոխության, պատկերափոխության (deformation, դեֆորմացիա) և տեղատվության կամ անկման (degradation, դեգրադացիա)` վերածվելով կենցաղապարտ հասարակության:

Իսկ կենցաղապարտ հասարակությունը աներազ, անտեսիլ և անինքնություն զանգված է` առանց անցյալի հիշողության, ներկայի ստեղծագործականության և ապագայի հույսի և ձգտումի, որի «… վերջը կորուստ է: Նրանց աստվածն իրենց որովայնն է և փառքը` իրենց ամոթը, նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում» (Փիլիպ. 3:19):Այս համատեքստում հարկ է նշել, որ մարդկության պատմության մեջ տնտեսությունները աճել և նվազել են բարձր և ցածր ցուցանիշներով, ձախողումներով և վերելքներով, տարաբնույթ խնդիրներով, բայց ո՛չ ինքնությունը, ո՛չ Հայրենիքը, ո՛չ պետությունը վայրիվերումների, սակարկությունների, առք ու վաճառքի ենթակա չեն, քանի որ բացարձակ արժեքներ են. «Ինձ համար լավ են քո բերանի օրենքները (բացարձակ արժեք), քան հազարներով արծաթն ու ոսկին… դրա համար սիրեցի Քո պատվիրանները ամեն ոսկուց ու տոպազից ավելի» (Սաղմ. 118:72,127) և «Խրատ ձեռք բերեք և ոչ թե արծաթ, գիտություն և ոչ թե ընտիր ոսկի» (Առակ. 8:10) և «Վանեցինք իրավունքը, և արդարությունը հեռացավ մեզանից:

Ճշմարտությունը սպանվեց նրանց ճանապարհներին, նրանք ուղիղ ճանապարհներով չկարողացան գնալ և արդարությունը հեռացավ նրանց միջից, արգելք դրեցին իրենց սրտերին, որ չիմանան» (Ես. 59:14-15):Անժխտելիորեն, ներքին առողջ տնտեսության զորացումը հիմք կարող է ծառայել խաղաղության համար, երաշխիք արտաքին սպառնալիքներին պատրաստ լինելու և դիմագրավելու իմաստով, սակայն տնտեսական հարաբերությունները թշնամական պետությունների հետ, մանավանդ քո թույլ տնտեսությամբ, ինքնին սպառնալիք է և ոչ առավելություն` հաշվի առնելով այն լծակները, որոնք հանձնելով թշնամուն երկիրը կհայտնվի ահռելի կախվածության մեջ` բախվելով ոչ միայն տնտեսական անվտանգության, այլ գոյաբանական խնդիրներին:Սուրբգրային պատգամը այս առումով չափազանց պատկերավոր է և դիպուկ. «Առանց ինձ հարցնելու (իմա` առանց արդարության գոյության) գնում իջնում էիք եգիպտացիների երկիրը` փարավոնից (իմա` թշնամուց) օգնություն գտնելու և եգիպտացիներին (իմա` թշնամիներին) ձեզ թիկունք դարձնելու: Բայց փարավոնի պաշտպանությունը ձեզ համար ամոթ է լինելու, իսկ եգիպտացիներին ապավինածներին` նախատինք… որից ո՛չ շահ և ոչ էլ օժանդակություն ու օգուտ է լինելու իրենց, այլ ամոթ ու նախատինք… իրենց գանձերը էշերին (իմա` մեքենաները) բարձած և իրենց հարստությունը ուղտերի (իմա` գնացք) վրա դրած` գնում են մի ազգի մոտ, որից իրենց օգութ ու օժանդակություն չի լինելու, այլ ամոթ ու նախատինք» (Ես. 30:3,6):

Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ վաղնջական ժամանակներից համաշխարհային պատմության մեջ միշտ ռազմական պարտություն կրած երկիրը ենթարկվում է հաղթող պետության տարածքային, ապա տնտեսական, և վերջապես հոգևոր-բարոյական նվաճման (էքսպանսիայի), որի լավագույն խորհրդանշական արձանագրումը կատարել է Սուրբ Մովսես Խորենացին «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելի նկարագրությամբ, երբ ռազմական հաղթանակից հետո թշնամին Հայաստանում տնտեսական ներդրումներ կատարեց` շինարարություններ, ջրագծեր, ճանապարհներ և այլն, և ապա ներմուծեց սեփական պաշտամունքային համակարգը: Փաստորեն, բառացիորեն այն, ինչ տեղի է ունենում այսօր և հիմա մեր կյանքում:

ԱՄՓՈՓՈՒՄ

Փորձեցի որքան հնարավոր է համառոտ ներկայացնել Սուրբգրային մտածողությունը և հոգևոր փորձառությունը խաղաղության մասին, որը հոգևոր իմաստով բացարձակ ճշմարտություն է հավատացյալ մարդու համար և բարոյագիտական, սոցիալ-հոգեբանական արտացոլանք ոչ հավատացյալների համար: Այսինքն` ինչ հայացքով և համոզմունքով էլ քննենք, այն անփոփոխելի արժեք է և ճշմարտություն բոլոր ժամանակների համար:Հետևաբար, այսպես կոչված «թշնամուն հանձնվելու» փոխարեն Հայաստանի նման ահռելի հնարավորություն ունեցող երկիրը` իր ծավալուն սփյուռքով հանդերձ, պարտավոր է առաջնահերթ զարգացնել և զորացնել իր ներքին ուժականությունը` ներուժը (պոտենցիալը) տնտեսական զորացման առումով:

Միևնույն ժամանակ, պետական կառույցները, քաղաքական ու տնտեսական բոլոր կազմակերպությունները կոչված են ծրագրեր մշակելու և գործադրելու, որոնք կնպաստեն մարդու ազատությանը և իրավունքի ազատ գործադրմանը, տնտեսական մենաշնորհների վերացմանը, կոռուպցիայի չեզոքացմանը, պարենային անվտանգությանը, իշխանական լծակների հովանավորչության բացառմանը, միջոցների հավասար և արդար բաշխմանը, քաղաքական նպատակով տնտեսվարողների նկատմամբ գործադրվող վայրագությունների բացառմանը, հասարակության վստահելիության ամրապնդմանը, բնական պաշարների օգտագործման և տնտեսական կյանքի զարգացման ճիշտ հավասարակշռությանը, արտագնա աշխատանքի և դրա հետևանքով հարուցված անձնական և ընտանեկան դժբախտության կանխմանը, ազատ տնտեսական մրցակցությանն ու գործակցությանը, տնտեսական բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը, ռազմարդյունաբերության զարգացմանը, արժանապատիվ կյանքին, ընտանեկան երջանկությանը և անձնական բարեկեցությանը, ինչպես նաև կոչված են նպաստել և զարգացնել արտաքին տնտեսական կապերը և արտաքին առևտուրը` պաշտպանելով սեփական արտադրողների և արժեք ստեղծողների շահերը:Այսու, առանց հաղթանակի, այսպես կոչված խաղաղությունը կդառնա «մեղքի, որովայնային, կենցաղապաշտ և մեռած, ճահճային խաղաղություն», որի դասական և դասագրքային օրինակ է ներկայիս կարգավիճակով TRIPP ծրագիրը:

Իրական, լիակատար, մնայուն, ամբողջական և «գետի պես հոսող» խաղաղությունն է առանցքված արդարությամբ, ճշմարտությամբ, իրավունքով, երաշխիքով և երաշխավորությամբ և «այն ժամանակ կծավալվի քո լույսը և արագորեն կհասնի քո ապաքինումը, քո առջևից կընթանա քո արդարությունը և Աստծո փառքը կպատի քեզ… և կկոչվես ազգ արդարության, տունկ ի փառս Տիրոջ» (Ես. 58:8-14, 61:3):Շարունակելի…Բագրատ արք. Գալստանյան»։